▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խղճում եմ նման տղամարդկանց. Հերմինե Նաղդալյանը՝ ՀՀԿ կանանց արտաքին տեսքը քննադատողներին

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն քննադատություններին, որոնք ուղղված են ՀՀկ կանանց արտաքին տեսքին ու կերպարը.

«Ասեմ, որ խղճում եմ բոլոր այն տղամարդկանց, ովքեր այլևս ասելիք և անելիք չունեն իրենց կյանքում ու քաղաքականության մեջ և իրենց մնացել է՝ միայն կանանց հագուկապին, սանրվածքին ու արտաքին տեսքին անդրադառնալը:Ասեմ Ձեզ, որ սրանից 20 տարի առաջ տղամարդիկ շատ ավելի մեծ էին, էսքան ճղճիմությունն ու մանրությունն ուղղակի ամոթ է»:

Հերմինե Նաղդալյանը կին լրագրողներին հորդորեց, որպեսզի նրանց շրջապատող տղամարդկանց այդ առուըմով բարի ու դրական ուղղություն ցույց տալ.

«Այսքան ճղճիմ, այսքան մանրոգի լինել չի կարելի, մեղք է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more