Սիրելի հայ զինվոր, ես գնահատում եմ քո սուրբ գործը: Դու ոչ թե գնացել ես կռվելու այլ՝ հաղթելու: Քեզ համար երկու սուրբ հենարաններ պետք է լինեն` Աստված և Հայրենիք: Ես իմ առջև նպատակ եմ դրել, որ գնամ հաղթելու և գամ պատմաբան դառնամ: Ես իմ ընկերներին բացատրում եմ, որ հայրենիքիցդ բացի քո համար ոչ մի կարևոր բան չպիտի լինի, իսկ նրանք ծիծաղում և ասում են` հանրագիտարանումդ անդրադարձել ես Նժդեհին: Դու հիմա կմտածես, որ մայրիկս է ինձ օգնել, բայց՝ ոչ: Խնդրում եմ վերադարձիր խաղաղությամբ: Եթե կորցնենք Արցախը կփակվի մեր գրքի վերջին էջը, դրա համար այնպես արա, որ մորդ աչքերից արցունք չթափվի: Հա ու մեկ էլ նպատակ եմ դրել, որ սպանելու եմ Ալիևին: Սպասում եմ պատասխանիդ, տենց որ գնա մենք լավ ընկերներ կլինենք:
Սիրով՝ Բազիկյան Գրիգորից
9 տարեկան
ք. Երևան