▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խանդի պատճառով բենզին է լցրել նախկին կնոջ վրա ու փորձել այրել նրան

Ադրբեջանի գյուղերից մեկում տղամարդը խանդի պատճառով փորձել է հրկիզել իր նախկին կնոջը: Պատճառն այն է եղել, որ բաժանումից հետո կինը նոր ընտանիք է ստեղծել մեկ այլ տղամարդու հետ: Այս մասին   հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ջեյհուն Զեյնալովը խանդել է իր նախկին կնոջը և որոշել սպանել վերջինիս: Տղամարդը բենզին է լցրել կնոջ վրա և փորձել այրել նրան:

Դեպքի վայրում գտնվող մարդկանց հաջողվել է փրկել կնոջն ու հիվանդանոց հասցնել: Միջադեպի ընթացքում այրվել են նաև Ջեյհուն Զեյնալովի ձեռքերը: Նա ձերբակալված է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more