▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Всего 100 драм». Ռիտա Սարգսյանն էլ առաջարկում է ամիսը 100 դրամ հավաքել

armtimes.com-ը գրում է. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հանձնարարականի հիման վրա կառավարության նիստում ներկայացրեց զինծառայողների համար մշակված ապահովագրավճարների նոր համակարգը: Ըստ համակարգի, ՀՀ յուրաքնաչյուր աշխատող քաղաքացի պարտավոր է 1000 դրամ փոխանցել մի ֆոնդի, որտեղ հավաքված գումարն ապահովագրավճարի տեսքով կհատկացվի զոհված զինծառայողների ընտանիքներին եւ վիրավոր զինծառայողներին:

Պարզվում է, որ գումար հավաքագրելու հարցում Սերժ Սարգսյանին չի զիջում նրա կինը՝ Ռիտա Սարգսյանը, որը նոյեմբերի 8-ին ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բացման արարողությունից առաջ մի քանի լրագրողի հետ զրույցում առաջարկում էր 100-ական դրամներ հավաքել որպես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում աջակցություն:

«Ընդամենը 100 դրամ ո՞վ չի կորցնում, 100 драм месяц, каждый… Ուղղակի չգիտեմ էդ սիստեման ոնց անենք ու մենք կարող ենք բոլոր երեխաներին բուժենք, հլը մեծերին էլ կմնա: И на операции, и на все, всего 100 драм, все месяцы: Ընդամենը 100 դրամ ո՞վ չի կորցնում, բարձրացնի ձեռքը»,- հարցրեց հավաքվածներին Ռիտա Սարգսյանը՝ նշելով, որ դա պետությունը չի կարող անի եւ բերեց մի օրինակ, թե ինչպես է նույն նպատակի համար ստիպողաբար գումարներ հավաքում: 

Առավել մանրամասն՝սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more