▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի հարազատները փորձում էին թաքցնել իրողությունը

Հունիսի 9-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա տղա: Հարազատները հայտնել են, որ երեխան վնասվածքները ստացել է իրենց շենքի շքամուտքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Վարդենիսի Երիտասարդության փողոցում երեխային վրաերթի է ենթարկել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա: Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more