▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին շրջանում հայ տղամարդիկ «մուռը հանում են» իրենց կանանցից

 

Վերջին շաբաթների ընթացքում անընդհատ լսում ենք ընտանեկան ողբերգությունների մասին, որոնք զարմացնում ու ցնցում են մեր հասարակությանը: Հունիսի 30-ին Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել էր հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:
Հաջորդ դաժան դեպքը գրանցվել էր հուլիսի 4-ին, երբ   Քանաքեռ 14 փողոցի 24/1 տան բնակիչ կնոջն ասել էր «ձեռքդ դիր Աստվածաշնչին և երդվիր» և էլի մի քանի արտահայտություններ էր արել, որից հետո դանակահարել ու սպանել էր կնոջը: 
Երեկ՝ հուլիսի 7-ին էլ ամուսինը դանակահարել է 27-ամյա կնոջը: Բարեբախտաբար այս անգամ միջադեպը ողբերգությամբ չի ավարտվել:
Կայքի տեղեկություններով՝ երիտասարդ ամուսինների միջև վիճաբանությունը ծագել է հենց փողոցում և ամուսինը դանակով հարվածել է կնոջ ոտքին: Երիտասարդ կինը «ձախ ազդրի ստորին երրորդի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է  «Արմենիա» ՀԲԿ: 
Կայքի տեղեկություններով՝ երիտասարդ ամուսինների միջև վիճաբանությունը ծագել է հենց փողոցում և ամուսինը դանակով հարվածել է կնոջ ոտքին: Երիտասարդ կինը «ձախ ազդրի ստորին երրորդի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է  «Արմենիա» ՀԲԿ:  անհավանական օրինակ, Հանրապետական երբ տղամարդը կրակում, դանակահարում կամ հենց փողոցում վնասում է իր կնոջը , թե ինչի հետ է կապված նմանատիպ դեպքերի զգալի աճը և ինչի հետևանք կարղ է սա լինել Asekose.am-ի թղթակիցը փորձեց պարզել հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ զրույցում

Վերջին շաբաթների ընթացքում անընդհատ լսում ենք ընտանեկան ողբերգությունների մասին, որոնք զարմացնում ու ցնցում են մեր հասարակությանը: Հունիսի 30-ին Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում արտակարգ դեպք էր գրանցվել: Ամուսինը եկել էր հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Հաջորդ դաժան դեպքը գրանցվել էր հուլիսի 4-ին, երբ   Քանաքեռ 14 փողոցի 24/1 տան բնակիչը կնոջն ասել էր «ձեռքդ դիր Աստվածաշնչին և երդվիր» և էլի մի քանի արտահայտություններ էր արել, որից հետո դանակահարել ու սպանել էր կնոջը: 

Երեկ՝ հուլիսի 7-ին էլ ամուսինը դանակահարել է 27-ամյա կնոջը: Բարեբախտաբար այս անգամ միջադեպը ողբերգությամբ չի ավարտվել: Քանաքեռ-Զեյթունում՝ երիտասարդ ամուսինների միջև վիճաբանություն է ծագել և հենց փողոցում ամուսինը դանակով հարվածել է կնոջ ոտքին: Երիտասարդ կինը «ձախ ազդրի ստորին երրորդի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: 

Թե ինչի՞ հետ է կապված նմանատիպ դաժան ու ողբերգական  դեպքերի զգալի աճը և առհասարակ  ինչի՞ հետևանք կարղ է  լինել Asekose.am-ի թղթակիցը փորձեց պարզել հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ զրույցում:

Տիկին Ծատուրյան, իմ նշած դեպքերը կարող են լինել ամուսինների՝ հոգեբանական խնդիրների արդյունքո՞ւմ, թե՞ դրանք ավելի խորն են: 

Երբ կա այսքան ահավոր ագրեսիայի դրսևորում, մենք արդեն գործ ունենք ոչ թե հոգեբանական, այլ հոգեկան խնդիրների հետ: Հոգեբանական խնդիր ունեցող մարդը, եթե կնոջ հետ ունի խնդիր կփորձի նստել ու կնոջ հետ պարզաբանել

Նշվածներից մի փոքր ավելի ծանոթ եմ ծննդատան դեպքին և այս օրինակն ընդհանրացնելով կարող եմ նշել, որ տղամարդու ագրեսիան ոչ թե ուղղված է հատկապես կնոջ ինչ-որ արարքին, այլ չի բացառվում, որ նա ունի այլ ասպարեզներում խնդիրներ և կարծես այս կերպ մուռը հանում է կնոջից: 

Իսկ հնարավո՞ր է՝ սոցիալական ու կենցաղային դժվարությունները դառնան այսպիսի արտառոց դեպքերի պատճառ:

Կրկին ծննդատան դեպքով, բոլորս տեղեկացանք, որ նրանք կարծես թե ապրուստի խնդիր չունեին, այսինքն՝ այս պարագայում սոցիալական խնդիր փնտրելն անիմաստ է: Իսկ առհասարակ, սոցիալական պայմանները կարող են բերել ընկճվածության, բայց ագրեսիայի ու նման պահվածքի սոցիալական պայմանը չի բերում:

Իսկ իրենց կողակիցների նկատմամբ հայ տղամարդկանց այս աստիճան ագրեսին ու ոչ ադեկվատ պահվածքը իրո՞ք վերջին ժամանակներում ավելացել է:

Հստակ չեմ կարող ասել, որովհետև այս հարցին պատասխանելու համար հատուկ ուսումնասիրություն և վիճակագրություն է պետք: Պարզապես հիմա ինֆորմացիան ավելի բաց է, հենց դեպքը լինում է բոլորս միանգամից իմանում ենք: Առաջ այս կարգի ինֆորմացիաները փակ էին, օրինակ, երբ ես երեխա էի, հիշում եմ, որ մայրս գնացել էր մի կնոջ թաղման, ում սպանել էր համակարգում աշխատող ամուսինը: Բայց այդ մասին հաստատ քչերն իմացան: 

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more