▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական կողմը հրապարակել է Ստեփանակերտում ենթադրաբար հարձակում փորձած հայի մասնակցությամբ կադրեր

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ադրբեջանական Apa լրատվականը տարածել է տեսանյութ, որում, ըստ հակառակորդ կողմի, Կարեն Ավանեսյանն է, ով, իբր, փորձել է բռնազավթված Ստեփանակերտում Ալիևի ժամանման ընթացքում միջոցառման վայրին մոտենալ զինված։ Ըստ ադրբեջանական աղբյուրների` ենթադրյալ Կարեն Ավանեսյանը զինված է եղել ինքնաձիգով և նռնակներով։


Հաղորդվում է, որ փոխհրաձգության ժամանակ Կարեն Ավանեսյանը վիրավորվել և «ձերբակալվել» է, վիրավորվել է նաև ադրբեջանցի ոստիկան:
Քաղաքագետ Արա Պողոսյանը թերահավատ է` պատմությունը շատ մութ է. «Անձամբ ես չեմ բացառում բեմականացում ինչ-որ նպատակով։
Ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա։
Հավելեմ, որ ադրբեջանցիների մոտ իսկական հակահայկական կրքեր են բորբոքվել, տպավորություն է, որ մարդակերների հասարակություն է»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more