Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստի ժամանակ դատարանի բակում էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Հարցին՝ դուք ևս հանդես եք գալիս իշխանությանն ուղղված քննադատական խոսքով, մտավախություն չունե՞ք, որ մի գործ էլ կարող են ձեր նկատմամբ հարուցել, ասել է․ «Ես վախենում եմ մենակ գեշ աղջիկներից, մեկ էլ՝ ինքնաթիռից»։ Անդրադառնալով Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրգործին՝ ասել է, որ այն հիմնազուրկ է։ Դիտեք նաև՝ «Էդգար Ղազարյանին սպառնում է, ըստ հարուցված հոդվածի, 2-5 տարի ժամկետով ազատազրկում, սա նոր գործիքակազմի կիրառում է, Ղազարյանին լռեցնելու նպատակ է հետապնդում»,- դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ խտրականության երևույթն ակնհայտ է։ *** |
||
«Հետևողական եմ լինելու․ ՔՕ-ն ասում է՝ ակնհայտ անմեղ մարդուն քրեական հետապնդման ենթարկելը ինքնին հանցագործություն է։ Ես ինձ համարում եմ անմեղ մարդ»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Ո՞նց են համարձակվում՝ ինձ ասել մեղադրյալ։ Մեղադրյալը դուք եք, արա։ Ո՞նց կարամ հանդուրժել էդ ձևի կարգավիճակն իմ նկատմամբ։ Առավոտից իրիկուն ես եմ ձեր հանցանքների մասին խոսում, դուք եք ինձ ասում՝ մեղադրյա՞լ»,- հավելեց նա։ ***
|
||
Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էդգար Ղազարյանը հայրենասեր և պետական մտածողություն ունեցող անհատ է, ով հետապնդման է ենթարկվում հայ լինելու և իր երկրի ապագայով անհանգստանալու համար։ |
***
Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես վերջերս ճշգրիտ նշվել էր՝ Ժողովրդավարական արժեքների մասին չպետք է պարզապես խոսել, այլ դրանցով պետք է իրապես ապրել: Ժողովրդավարական ամենակարևոր արժեքը՝ խոսքի ազատությունն է: Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված: Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում»: Փետրվարի 1-ին Արցախից գիտնական պարոն Ղարիբ Բաբայանն էր: Այսօր ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի խոսքի ազատության նկատմամբ քրեադատավարական ակնհայտ անհիմն միջամտությունն է: |