▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վատ լուրի մասին շուտով կհայտնի ՊՆ-ն». Հոխիկյան

Թարմացված․ Հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր. ՀՀ ՊՆ

Թարմացված. Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Թարմացված. Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է:
Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Թարմացված. Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից:ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ կուզեի լավ նորությունով խոսել սեպտեմբերի 1-ի առավոտյան, բայց ստիպված եմ ասել, որ Ադրբեջանը վաղ առավոտից մասշտաբային կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի դիրքերի վրա։ Հիմա էլ կրակոցները շարունակվում են։
Վատ լուրերի մասին կհայտնի ՊՆ-ն։
Մեր տղաները ամուր են դիրքերում։ Առաջիկա ժամերից սկսած՝ հայրենասիրությունը էլի մոդայիկ կդառնա մարդկանց համար, այնինչ եթե մարդիկ մի քիչ ջանք գործադրեին և օգնեին՝ կահավորելու բոլոր խրամատները, այսօր չէինք ունենա ցավալի դեպքեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more