Մենք առաջարկում ենք գործարան սարքենք, որ մարդիկ աշխատեն, մեզ ասում են՝ Սամվել Կարապետյանը 10 տարի Կալուգայում է ապրել, սրանք իրար հետ ի՞նչ կապ ունեն, ասում ենք վատ բառերով մի խոսեք Հայաստանի քաղաքացիների հետ, վատ բառեր մի ասեք մեր եկեղեցուն, ասում են՝ մի խառնվեք մեր գործերին, թե չէ՝ էս կանենք, էն կանենք, ի՞նչ պետք է անեն, այս մասին Վանաձորում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Այսօր Ավարայրի ճակատամարտի օրն է, հազարավոր տարիներ առաջ հայերը ապացուցեցին, որ եկեղեցու գործերին խառնվելը լավ գաղափար չի, հայ ժողովուրդը մի բան է բաց թողել՝ էնտեղ չի եղել Սուրեն Պապիկյանը, եթե այնտեղ լիներ պարսիկների բանը բուրդ էր ու փղերինը։
Վանաձորցիներ ջան, մենք պետք է ուժեղ երկրում ապրենք, մեր աղքատությունը, Վանաձորի իջնող բնակչությունը մեզ սազական չի, ամեն տասնամյակ Վանաձորում բնակչությունը շեշտակի անկում է ապրում, մարդիկ չունեն աշխատանք, չկա զարգացում, մեզ պետք է լուրջ տնտեսական ծրագիր, վերականգնենք մեր երկրի տնտեսական պոտենցիալը, հարգված, չպառակտված միջավայրում ապրենք»,-ասել է նա։


