▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն ինչ պետք է անենք, որ այս անհայրենիք իշխանությունը նորից նույն փորձանքը չբերի մեր երկրի գլխին». Սամվել Կարապետյանը՝ Սոթքի բնակիչներին

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին են այցելել Սոթքի մի խումբ բնակիչներ, որոնց կյանքը Սամվել Կարապետյանը փոխել է՝ նրանց չճանաչելով. վերականգնել է գյուղի վնասված տները։

Սամվել Կարապետյանի հետ զրույցում Սոթքի բնակիչները մտահոգություն են հայտնել անվտանգային խնդիրների առնչությամբ, շեշտել են՝ ադրբեջանցիները շատ են առաջ եկել, իրենց շատ մոտ են դիրքավորված։

Կարապետյանը նշել է՝ Փաշինյանն ու Ալիևը հրեշավոր պլաններ ունեն, անհրաժեշտ է համախմբվել, կանգնեցնել դա.

«Ակտիվ եղեք, որ այս անհայրենիք իշխանությունը մեր երկրի տարածքները չշարունակի բաժանել Ադրբեջանին»,- ասել է նա՝ Սոթքի բնակիչներին։

Նաև նշել է՝ միասին ամեն ինչ անելու են, որ դա թույլ չտան։

«Ամեն ինչ պետք է անենք, որ այս անհայրենիք իշխանությունը նորից նույն փորձանքը չբերի մեր երկրի գլխին»,- ասել է Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more