▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի պատասխանին սպասելով

Հարգելի պարոն վարչապետ,

Ս.թ. նոյեմբերի 15-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության կողմից Ձեզ ուղղված բաց նամակում առաջարկել էինք ծառայողական ավտոմեքենաների մեծ մասը հետ վերադարձնել պետությանը և նշել էինք պատճառները՝ հասկանալով, թե դա ինչ մեծ բեռ է պետական բյուջեի համար: Չստանալով ոչ մի պատասխան, այնուամենայնիվ, Ձեզ ենք հղում մեր երկրորդ առաջարկը, որի միջոցով հնարավոր կլինի բյուջեն համալրել հսկայական գումարներով, այն է՝ վերանայել գույքահարկերի գնահատման գործընթացը, քանի որ ՀՀ-ում գոյություն ունեցող հազարավոր առանձնատների և անշարժ գույքերի գնահատումը չի համապատասխանում իրականությանը: Ըստ էության, համաձայն պաշտոնական տվյալների, Երևան քաղաքում գոյություն ունեն մեկ տասնյակից ոչ ավելի առանձնատներ, որոնց գինը գերազանցում է կես միլիոն դոլարը, սակայն փաստ է, որ ոչ միայն Երևանում, այլ նաև ամբողջ երկրում գոյություն ունեն  հազարավոր շքեղ առանձնատներ և գույք,  որոնց արժեքը անզեն աչքով նայելիս էլ ակնհայտ է՝ միլիոններ է կազմում: Կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել գույքի վերագնահատում և իրական արժեքից իրական գույքահարկի գանձում պետական բյուջե: Վստահ ենք, որ այս քայլով ՀՀ բյուջեն կհամալրվի ահռելի միջոցներով:

Անհասկանալի է Ձեզ ուղղված հաղորդագրություններին, նամակներին չպատասխանելը և խմբակցության հետ հանդիպման առաջարկը ձգձգելը. չէ՞ որ Երևանի ավագանին երևանցիների կողմից ընտրված մարմին է, և մենք նույնպես ցանկանում ենք ունենալ արժանապատիվ կյանքով ապրող հայրենակիցներ և զարգացած պետություն:

Հարգանքներով՝

Գագիկ Բաղդասարյան

«Բարև Երևան» խմբակցություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more