▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդիկ բարձրացել են լեռները՝ կռվելու

 

Եսայու Ավագյանի պատմությունը
1900 թ., Կարս
Լուսինե Ավագյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր կարսեցի պապի պատմությունը, որն ականատեսն է եղել ջարդերին, անցել գաղթի ճանապարհներով և հանգրվանել օտար ափերում: Նրանք տասից ավել քույր ու եղբայր են եղել: Մի հարկի տակ մոտ քառասուն հոգին են ապրել: Երբ սկսվել են ջարդերը, տան բոլոր չափահաս տղամարդիկ բարձրացել են լեռները կռվելու, մյուսներն էր ստիպված բռնել գաղթի ուղին:
«Ցանկանում եմ պատմել կարսեցի պապիս՝ Եսայու Ավագյանի մասին, որն ականատեսն է եղել ջարդերին, անցել գաղթի ճանապարհներով և հանգրվանել օտար ափերում: Ես այդ պատմությունները լսել եմ հայրիկիցս՝ Անդրանիկ Ավագյանից: Ցավոք, պապս մահացել է իմ ծնվելուց մեկ տարի առաջ: Եթե ես տեսած լինեի պապիս, շատ ավելին կկարողանայի պատմել: Ինչևէ, կարծում եմ՝ իմ իմացածն էլ բավական կլինի գտնել գոնե մեկին այս արևի տակ, ով մի մասնիկը կլինի պապիս գերդաստանի:
 
Պապիս ընտանիքը շատ մեծ է եղել: Հայրս պատմում էր,որ նրանք տասից ավել քույր ու եղբայր են եղել: Մի հարկի տակ մոտ քառասուն հոգին են ապրել (երեխաներով, հարսներով, թոռներով…): Երբ սկսվել են ջարդերը, տան բոլոր չափահաս տղամարդիկ բարձրացել են լեռները կռվելու: Պապս մոր ու փոքր քրոջ հետ փախել ՝ մյուս գաղթականների հետ: Գաղթի ճանապարհին պապիս մորը մի քուրդ է հանդիպում ու նրանց օգնելու համար խնդրում է գոնե պապիս իր մոտ թողնել: Պապս մնում է քրդի մոտ ու այլևս չի տեսնում մորն ու քրոջը:
Մի քանի տարի այդ քրդի մոտ աշխատելով՝ պապս հետաքրքրվելով պարզում է, որ Հունաստանում բավական գաղթական հայեր կան:Որոշակի գումար է հավաքում ու նավով մեկնում այնտեղ: Այնտեղ նա գտնում է քրոջը՝ Մարիամին: Որոշ ժամանակ անց իմանում է, որ Ռումինիայում նույնպես գաղթականներ կան ու մեկնում է այնտեղ: Բայց, ցավոք, իր հարազատներից ոչ մեկին պապս այնտեղ չի գտնում:
 
Այնտեղ էլ պապս հաստատվում է, աշխատում որպես խանութպան, ընտանիք է կազմում, երկու որդի ունենում: Պատերազմի ավարտից հետո, երբ պապս լսում է, որ իբր Սովետական Հայաստանից հնարավոր է վերադառնալ պատմական հայրենիք, թողնում է իր ամբողջ ունեցվածքը, բարեկեցիկ կյանքն ու 1946 թվականին հայրենադարձվում: Սակայն շատ-շատերի պես տեղ հասնելով պապս հասկանում է, որ այդ ամենը սին հույսեր են….
Ես գիտեմ,որ պապս Երևանում նույնպես բարեկամներ ուներ: Քեռու կինը,նրա աղջիկը, տղան՝ Ռուբիկը: Կարպիս ու Գրիգոր անունով բարեկամները, ովքեր, կարծեմ, նրա զարմիկներն են եղել: Սա այն ամենն է, ինչ ես լսել եմ ու գիտեմ պապիս մասին»:

Եսայու Ավագյանի պատմությունը

1900 թ., Կարս

Լուսինե Ավագյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր կարսեցի պապի պատմությունը, որն ականատեսն է եղել ջարդերին, անցել գաղթի ճանապարհներով և հանգրվանել օտար ափերում: Նրանք տասից ավել քույր ու եղբայր են եղել: Մի հարկի տակ մոտ քառասուն հոգին են ապրել: Երբ սկսվել են ջարդերը, տան բոլոր չափահաս տղամարդիկ բարձրացել են լեռները կռվելու, մյուսներն էր ստիպված բռնել գաղթի ուղին:«Ցանկանում եմ պատմել կարսեցի պապիս՝ Եսայու Ավագյանի մասին, որն ականատեսն է եղել ջարդերին, անցել գաղթի ճանապարհներով և հանգրվանել օտար ափերում: Ես այդ պատմությունները լսել եմ հայրիկիցս՝ Անդրանիկ Ավագյանից: Ցավոք, պապս մահացել է իմ ծնվելուց մեկ տարի առաջ: Եթե ես տեսած լինեի պապիս, շատ ավելին կկարողանայի պատմել: Ինչևէ, կարծում եմ՝ իմ իմացածն էլ բավական կլինի գտնել գոնե մեկին այս արևի տակ, ով մի մասնիկը կլինի պապիս գերդաստանի: Պապիս ընտանիքը շատ մեծ է եղել: Հայրս պատմում էր,որ նրանք տասից ավել քույր ու եղբայր են եղել: Մի հարկի տակ մոտ քառասուն հոգին են ապրել (երեխաներով, հարսներով, թոռներով…): Երբ սկսվել են ջարդերը, տան բոլոր չափահաս տղամարդիկ բարձրացել են լեռները կռվելու: Պապս մոր ու փոքր քրոջ հետ փախել ՝ մյուս գաղթականների հետ: Գաղթի ճանապարհին պապիս մորը մի քուրդ է հանդիպում ու նրանց օգնելու համար խնդրում է գոնե պապիս իր մոտ թողնել: Պապս մնում է քրդի մոտ ու այլևս չի տեսնում մորն ու քրոջը:

Մի քանի տարի այդ քրդի մոտ աշխատելով՝ պապս հետաքրքրվելով պարզում է, որ Հունաստանում բավական գաղթական հայեր կան:Որոշակի գումար է հավաքում ու նավով մեկնում այնտեղ: Այնտեղ նա գտնում է քրոջը՝ Մարիամին: Որոշ ժամանակ անց իմանում է, որ Ռումինիայում նույնպես գաղթականներ կան ու մեկնում է այնտեղ: Բայց, ցավոք, իր հարազատներից ոչ մեկին պապս այնտեղ չի գտնում: 

Այնտեղ էլ պապս հաստատվում է, աշխատում որպես խանութպան, ընտանիք է կազմում, երկու որդի ունենում: Պատերազմի ավարտից հետո, երբ պապս լսում է, որ իբր Սովետական Հայաստանից հնարավոր է վերադառնալ պատմական հայրենիք, թողնում է իր ամբողջ ունեցվածքը, բարեկեցիկ կյանքն ու 1946 թվականին հայրենադարձվում: Սակայն շատ-շատերի պես տեղ հասնելով պապս հասկանում է, որ այդ ամենը սին հույսեր են….

Ես գիտեմ,որ պապս Երևանում նույնպես բարեկամներ ուներ: Քեռու կինը,նրա աղջիկը, տղան՝ Ռուբիկը: Կարպիս ու Գրիգոր անունով բարեկամները, ովքեր, կարծեմ, նրա զարմիկներն են եղել: Սա այն ամենն է, ինչ ես լսել եմ ու գիտեմ պապիս մասին»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more