▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերթական ծեծի սկանդալը` Նիկոլի պաշտոնյայի մասնակցությամբ»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական ծեծի սկանդալը` Նիկոլի պաշտոնյայի մասնակցությամբ. այս անգամ լուրջ է միջադեպը. մարմնական ծանր վնասվածք կա ու չկա ՆԳՆ հաղորդագրությունը` Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանի կողմից աշխատակցի ամուսնուն առևանգելու և նրան դաժան ծեծի ենթարկելու մասին։
Իսկ միջադեպն այսպես էր եղել․ երեկ կեսգիշերին Կադաստրի աշխատակիցը, ումից փորձել են ազատվել կադաստրի պետն ու աշխ. ղեկավարը, չի ցանկացել՝ իր կարծիքով անօրինական կերպով, ազատման դիմում գրել, ինչ է թե դա ուզում է իր պետը.․. Նրա համառ դիմադրությանը հետևել է կոշտ զրույց, ըստ աղբյուրի, իսկ հետո ամուսնու ձայնային հաղորդագրությունը` ՀՀ կադաստրի պետ Սուրեն Թովմասյանին, ինչից բորբոքվել ու ինքնատիրապետումը կորցրել էր փաստորեն պարոն Սուրենը` Նիկոլի պաշտոնյան, ու իր իսկ հրահանգով էլ, ըստ ամենայնի, երեկ գիշերը առևանգել են կադաստրի սույն աշխատակցի ամուսնուն, դաժանաբար ծեծի ենթարկել ու անկողին գցել՝ մարմնական ծանր վնասվածքներով։
Շարունակությունը ավելի ուշ կհրապարակեմ։ Իսկ առայժմ ՆԳՆ նախարարին խորհուրդ տանք ու հորդորենք ԱՄՆ դեսպանի եղբոր նարկոտիկի թեմայի պես չմտածի ինքնառաջադրվել ու փեշերը վրա բերել ... մարդ ես , նա որ ցուցմունքներով հետո խոստովանեմ»։

***

Լրագրող Սյուզի բադոյանը նոր մանրամասների է հայտնել այսօրվա միջադեպից. «Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր աշխատասենյակում է, իսկ իր վրեժի պատճառով 4 ժամ ծեծի ենթարկված Արթուրը` իր աշխատակցի ամուսինը, Էրեբունի հիվանդանոցում է` մարմնական ծանր վնասվածքներով:
Հենց հիմա տղամարդը հետազոտվում է, ով ըստ իմ աղբյուրի, իր կնոջն ապօրինի աշխատանքից ազատելուց հետո վրդովված զանգել է կադաստրի պետին, ապա անպատասխան զանգերից հետո ձայնային մեսսիջ է ուղարկել ու ժամեր անց առևանգվել է, ծեծի ենթարկվել դաժանաբար, ըստ կնոջ՝ մոտ մի քանի ժամ և 50 հոգով»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more