Տանել չեմ կարողանում սովետական չինովնիկի ոգով գրված էն հրամայական տոնով բանաստեղծություններն ու երգերը, որ դեռ սպրդում են էստեղ-էնտեղ՝ «Տվեք ինձ լուսաճաճանչ մի ստորացում…», «Բերեք յարիս իմ ննջարան…», «Տարեք շալվարս խիմչիստկա…»:
Բայց ախր դու ո՞վ ես, որ ես գործերս թողնեմ, ընկնեմ սարուձոր, քո փախած յարին գտնելու…: Դու դիվանին վեր ընկած հրամաններ տաս՝ ես էլ քարշ գամ չոլերը, քո ջեյրանին բռնելու…: Ախր ինքը հաստատ հենց քեզանից ա փախել, եթե ես իրան նույնիսկ գտնեմ ու ասեմ, որ դու ես իրան փնտրողը՝ շուռ կգա ինձ էլ էրկու լավ բառ կասի ու ճիշտ կլինի:
Էնպես որ՝ թարգեք էդ գալստուկ կապած ռայկոմի քարտուղարի ոճը՝ «Տվեք յարիս պատեպատ…», իջեք դիվանից ու մի նորմալ ախատանքով զբաղվեք: Կամ եթե ձեռքներիցդ կարգին գործ չի գալիս /ասենք՝ չոչոլ եք/՝ գոնե մարդավարի բաներ գրեք՝ հիմի ո՞վ ա պարտավոր ուրիշի համար մուֆթա վազվզի ու յար-մար գտնի, բերման ենթարկի: Էն էլ էս դարում…: Ամոթ ա, ամոթ: