▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփն առաջարկել է չեղարկել ընտրությունները ու իրեն ԱՄՆ նախագահ նշանակել

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփը Օհայո նահանգում իր ելույթի ժամանակ հայտնել է, որ իր մրցակցի քաղաքականությունն այնքան վատն է, որ ընտրությունները պետք է չեղարկել ու իրեն նախագահ նշանակել:

Այս մասին հայտնում է The Business Insider–ը։

«Ասեմ, թե որն է տարբերությունը։ Պարզապես մտածեցի, որ մենք պետք է չեղարկենք ընտրությունները ու հաղթանակը շնորհենք Թրամփին»,- ասել է նա, նշելով , որ երկրորդ թեկնածուի քաղաքականությունն այնքան վատն է , որ ընտրություններ անցկացնելն իմաստ չունի։

Հոկտեմբերի 27-ին իր ելույթի ժամանակ Թրամփը խոսել է Հիլարի Քլինթոնի հարկային քաղաքականության մասին, որը առաջարկում է 45 տոկոսով ավելացնել փոքր բիզնեսի տուրքերը։ ՄԻնչդեռ հանրապետականը խոսում է այդ հարկը 35 տոկոսից 15 տոկոսի նվազեցնելու մասին՝ հայտարարելով , որ դա երկրում գործազրկության նվազեցման ծրագրի մի մասն է։

Այս հայտարարությունը հնչում է՝ գալիք ընտրությունների կեղծվելու մասին թե թեկնածուների , թե ԵԱՀԿ դիտորդների կողմից արտահայտվող մտավախությունների ֆոնին։ ԱՄՆ-ում անցկացվող հարցումը նաեւ ցույց է տվել, որ ամերիկացիների մեկ երրորդը նույնպես վախենում է քվեարկության արդյունքների կեղծումից։

ԱՄՆ նախագահ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերրի 8-ին։ Այդ պաշտոնի համար հիմնական թեկնածուներն են Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Հիլարի Քլինթոնը եւ հանրապետական Դոնալդ Թրամփը։

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more