Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանի գործով այսօր դատարանում պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննվեցին ամբաստանյալի մայրը և քույրը:
Նախ նշենք, որ ամբաստանյալի մայրը հայտարարեց, որ գործով անցնող 5 վկաներից ոչ մեկին չի ճանաչում, այնինչ նրանցից մեկը եղել է ամբաստանվող դստեր մտերիմ ընկերուհին, իսկ մյուսն էլ շուրջ 7 տարի բնակվել է իրենց տանը:
Ըստ վկայի՝ ամբաստանվող դուստրը 2007թ. մեկնել է Դուբայ, իսկ մեկ տարի անց վտարվել է ու մեկնել Մոսկվա, այնտեղից էլ՝ Լենինգրադ, որտեղ մի կին իրեն ապաստան ու աշխատանք է տվել:
Մոր խոսքով՝ դուստրը 7-8 ամիս անց վերադարձել է Հայաստան, ապա մյուս դստեր հետ մեկնել Թուրքիա, որտեղ և զբաղվել է առևտրով:
Ամբաստանյալի մայրը դատարանում վստահեցրեց, որ դուստրը երկրորդ անգամ Դուբայ չի գնացել, այլ եղել է Թուրքիայում, որտեղ և ունեցել է «սիրած»:
Այդ ընթացքում, մոր պնդմամբ, Հերիքնազը իրեն զանգահարել է 4-5 անգամ, և զանգահարել է իրենց տան քաղաքային հեռախոսին, քանի որ ինքը բջջային հեռախոս չի ունեցել: Մի քանի անգամ էլ «ռուբլի» է ուղարկել:
Չնայած որ մայրն անհանգստացել է դստեր համար, սակայն Հերիքնազի հեռախոսահամարը ինքը չի ունեցել և չի էլ ցանկացել պարզել:
Դուստրերի՝ Հերիքնազի և Բավականի առերևույթ վատ հարաբերությունների վերաբերյալ մայրը հայտնեց, որ «յոլա չեն գնում իրար հետ», բայց թե ի՞նչն է պատճառը մինչ այժմ ինքը չգիտի, քանի որ չի կարողացել նրանց առերես նստեցնել ու հարցնել, իսկ առանձին-առանձին խոսելիս Բավականն ասել է՝ չի ցանկանում Հերիքնազի հետ շփվել, իսկ Հերիքնազի պարագայում՝ «Աստծո կամոք տեսնենք ինչ ա լինում, կպարզվի»,- ասաց վկան՝ նկատի ունենալով գործի ավարտից հետո:
Վկան պնդեց, որ Հերիքնազի՝ Դուբայում գտնվելու մասին ինքը ոչ ոքի չի հայտնել:
Հաջորդիվ հարցաքննվեց Հերիքնազի քույրը, ով նշեց, որ տուժողներից 3-ին ճանաչում է:
Ամբաստանյալի քույրը փորձեց դատարանին համոզել, որ քույրերը՝ Հերիքնազը և Բավականը շատ վատ հարաբերությունների մեջ են, սակայն պատճառների մասին չցանկացավ բարձրաձայնել:
Վկաներ մոր և դստեր ցուցմունքներում էական հակասություններ կային. մայրը հայտնեց, որ Հերիքնազի՝ Դուբայում գտնվելու մասին ոչ ոքի չի ասել, իսկ վկա դուստրը հակառակը պնդեց, որ այդ մասին տեղեկացել է հենց մորից:
Հաջորդ հակասությունն էլ վերաբերում է նրան, որ ըստ մոր պնդման, ինքը բջջային հեռախոս չի ունեցել և Հերիքնազը զանգահարել է իրեն տան քաղաքային հեռախոսահամարին, ամբաստանվողի վկա քույրը հայտնեց, որ մայրն ունի բջջային հեռախոս և հենց լսեց, որ մայրն այլ բան է դատարանին հայտնել, շտապեց ուղղել իրեն և ասաց որ մայրը ճիշտ է ասել:
Վկա ամբաստանյալի քրոջ խոսքով, երբ տեղեկացել է քրոջ՝ Հերիքնազին առաջադրված մեղադրանքի մասին ապշել է, չի էլ պատկերացրել, որ նման բան կարող է լինել:
Նշենք նաև, որ վայի հարցաքննության ընթացքում պաշտպանական կողմը պարբերաբար միջամտում էր մեղադրողի և դատարանի կողմից հնչեցրած հարցերին, ապա նաև վկային ուղղորդող հայտարարություններ անում:
Վկայի հարցաքննության ընթացքում հետաքրքիր մի հանգամանք ևս պարզվեց, նա ևս Դուբայում ծանոթներ ունի, ինչպես հայ, այնպես էլ՝ արաբ, իսկ թե ինչ միջոցով է ծանոթացել նրանց հետ, եթե Դուբայում երբևէ չի եղել, վկան հրաժարվեց պատասխանել՝ նշելով որ նրանց միջոցով առևտրով է զբաղվում, իրեր են ուղարկում, ինքը Հայաստանում վաճառում է:
Ըստ մեղադրանքի՝ Հերիքնազ Խաչատրյանը, բնակվելով ԱՄԷ- ի Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մարմնավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի և մարդկանց շահագործման նպատակով ստեղծած կազմակերպված խմբի ղեկավար` Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ, անդամագրվել է նշված կազմակերպված խմբին:
Ապա իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում, այն է` Նելլի Ներսիսյանը, ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց՝ Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, ստացել նրանց Դուբայ քաղաքում, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:
Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հեղինակ:
«Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է.Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանի գործով այսօր դատարանում պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննվեցին ամբաստանյալի մայրը և քույրը: Նախ նշենք, որ ամբաստանյալի մայրը հայտարարեց, որ գործով անցնող 5 վկաներից ոչ մեկին չի ճանաչում, այնինչ նրանցից մեկը եղել է ամբաստանվող դստեր մտերիմ ընկերուհին, իսկ մյուսն էլ շուրջ 7 տարի բնակվել է իրենց տանը:
Ըստ վկայի՝ ամբաստանվող դուստրը 2007թ. մեկնել է Դուբայ, իսկ մեկ տարի անց վտարվել է ու մեկնել Մոսկվա, այնտեղից էլ՝ Լենինգրադ, որտեղ մի կին իրեն ապաստան ու աշխատանք է տվել: Մոր խոսքով՝ դուստրը 7-8 ամիս անց վերադարձել է Հայաստան, ապա մյուս դստեր հետ մեկնել Թուրքիա, որտեղ և զբաղվել է առևտրով:
Ամբաստանյալի մայրը դատարանում վստահեցրեց, որ դուստրը երկրորդ անգամ Դուբայ չի գնացել, այլ եղել է Թուրքիայում, որտեղ և ունեցել է «սիրած»: Այդ ընթացքում, մոր պնդմամբ, Հերիքնազը իրեն զանգահարել է 4-5 անգամ, և զանգահարել է իրենց տան քաղաքային հեռախոսին, քանի որ ինքը բջջային հեռախոս չի ունեցել: Մի քանի անգամ էլ «ռուբլի» է ուղարկել: Չնայած որ մայրն անհանգստացել է դստեր համար, սակայն Հերիքնազի հեռախոսահամարը ինքը չի ունեցել և չի էլ ցանկացել պարզել:
Դուստրերի՝ Հերիքնազի և Բավականի առերևույթ վատ հարաբերությունների վերաբերյալ մայրը հայտնեց, որ «յոլա չեն գնում իրար հետ», բայց թե ի՞նչն է պատճառը մինչ այժմ ինքը չգիտի, քանի որ չի կարողացել նրանց առերես նստեցնել ու հարցնել, իսկ առանձին-առանձին խոսելիս Բավականն ասել է՝ չի ցանկանում Հերիքնազի հետ շփվել, իսկ Հերիքնազի պարագայում՝ «Աստծո կամոք տեսնենք ինչ ա լինում, կպարզվի»,- ասաց վկան՝ նկատի ունենալով գործի ավարտից հետո:
Վկան պնդեց, որ Հերիքնազի՝ Դուբայում գտնվելու մասին ինքը ոչ ոքի չի հայտնել: Հաջորդիվ հարցաքննվեց Հերիքնազի քույրը, ով նշեց, որ տուժողներից 3-ին ճանաչում է: Ամբաստանյալի քույրը փորձեց դատարանին համոզել, որ քույրերը՝ Հերիքնազը և Բավականը շատ վատ հարաբերությունների մեջ են, սակայն պատճառների մասին չցանկացավ բարձրաձայնել:
Վկաներ մոր և դստեր ցուցմունքներում էական հակասություններ կային. մայրը հայտնեց, որ Հերիքնազի՝ Դուբայում գտնվելու մասին ոչ ոքի չի ասել, իսկ վկա դուստրը հակառակը պնդեց, որ այդ մասին տեղեկացել է հենց մորից: Հաջորդ հակասությունն էլ վերաբերում է նրան, որ ըստ մոր պնդման, ինքը բջջային հեռախոս չի ունեցել և Հերիքնազը զանգահարել է իրեն տան քաղաքային հեռախոսահամարին, ամբաստանվողի վկա քույրը հայտնեց, որ մայրն ունի բջջային հեռախոս և հենց լսեց, որ մայրն այլ բան է դատարանին հայտնել, շտապեց ուղղել իրեն և ասաց որ մայրը ճիշտ է ասել: Վկա ամբաստանյալի քրոջ խոսքով, երբ տեղեկացել է քրոջ՝ Հերիքնազին առաջադրված մեղադրանքի մասին ապշել է, չի էլ պատկերացրել, որ նման բան կարող է լինել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում