Վերջացրեցի Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպի ընթերցումը: Գիրքը մեծ տպավորություն թողեց ինձ վրա. Քրիստոսի ժամանակներից մինչև Արցախյան ազատամարտ և մեր օրերը պատմագրական վերլուծությունները ներկայացված են գեղարվեստական բարձր վարպետությամբ, ժամանակակից մտածողությամբ և ամբողջ ընթացքում գերիշխում է հեղինակի անսահման հայրենասիրությունը:
Այն կարծես ուղերձ է հայ ժողովրդին գնահատելու իր կարևորագույն դերակատարումը համաշխարային արժեքների ստեղծման մեջ՝ Հիսուսը իր անձեռակերտ դիմապատկերը / Մանդիլիոնը / Աբգար թագավորին ուղարկեց և մի նամակ, որտեղ հայերին քրիստոնեական արժեքների պահպանման գործում մեծ դեր է վերապահված: Իմ երախտագիտություն եմ ուղղում երջանկահիշատակ հեղինակին և խորապես համոզված եմ, որ վեպը իրոք կընդգրկվի հայ ժողովրդի լավագույն գեղարվեստական արժեքների ցանկում: