Ռազմ.info-ն գրում է.Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը դեկտեմբերի 1-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակը:
Ժանդարմերիայի և առափնյա անվտանգության անձնակազմերի մասին տվյալներ կրկին չեն հրապարակվել, քանի որ այդ զորքերն արդեն ՆԳՆ ենթակայության ներքո են։
Այսպիսով՝ Թուրքիայի ԶՈւ և պաշտպանության նախարարության անձնակազմը 400.784 է, որից 39400-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 361.384-ը՝ զինծառայողներ։
Տվյալները հրապարակվել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։ Համաձայն հրապարակված տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 203 է։ Հուլիսին հրապարակված տվյալներով նույն զորամիավորումներում առանց ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ծառայում էր 325 գեներալ և ծովակալ՝ 122-ով ավել քան ներկայումս:
Սեպտեմբերին հրապարակված տվյալների համեմատ գեներալների թիվը պակասել է 5-ով, իսկ արդեն հոկտեմբերի համեմատ՝ ավելացել է 2-ով: Սպաների թիվը 26299 է, ինչը 3135-ով պակաս է հոկտեմբերի 4-ին հրապարակված ցուցանիշից, իսկ հեղաշրջման փորձից առաջ եղած անձնակազմից՝ շուրջ 5500-ով։
Ենթասպաների թիվը 65026 է, ինչը իր հերթին 2232-ով է պակաս հոկտեմբերի քանակից: Պրոֆեսիոնալ սերժանտների (հատուկ պայմանագրային եֆրեյտորներ) թիվը դեկտեմբերի 1-ի դրությամբ 48012 է, ինչը հոկտեմբերի համեմատ 1267-ով է պակաս: Նշենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կառավարության որոշմամբ արդեն շուրջ 30 հազարից ավել զինծառայող է հեռացվել:
Զորակոչված անձնակազմի թվաքանակը հոկտեմբերի համեմատ ավելացել է շուրջ 12 հազարով, իսկ ընդհանուր անձնակազմը՝ շուրջ 5,6 հազարով։ Շուրջ 6000-ով նվազել է պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը: Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2016 թ.դեկտեմբերի դրությամբ. աղյուսակ.
Զինվորական կոչում | ԳՇ, ՊՆ, Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ | Ժանդարմերիա, Առափնյա անվտանգություն |
Գեներալ, ծովակալ | 203 | – |
Սպաներ | 26.299 | – |
Ենթասպաներ | 65.026 | – |
Պայմանագրային ժանդարմներ | — | – |
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ | 48.012 | – |
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ | 16.366 | — |
Պրոֆեսիոնալ անձնակազմ | 155.906 | – |
Զորակոչված անձնակազմ | 205.478 | – |
Քաղաքացիական կազմ (ՊՆ, ԶՈւ) | 39․400 | – |
Ընդհանուր թվաքանակ | 400.784 | – |
Պայմանագրայինների թիվը տոկոսով | 43% |