▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան Ռուսաստանից 9.3 տոկոսով ավելի շատ բնական գազ է պահանջել

Թուրքի-իրանական գազատարի պայթյունից հետո ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից ավելի մեծ ծավալներով բնական գազ է պահանջել:

«Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ թեմայի վերաբերյալ «Գազպրոմի» տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Թուրքիան պահանջել է 9.3 տոկոսով մեծացնել իրեն մատակարարվող բնական գազի ծավալները՝ հասցնելով օրական 82.1 մլն խմ.-ի:

«Գազպրոմն» էլ, ինչպես վարվել է ավելի վաղ նման դեպքերում, ընդունել է այդ առաջարկը և այսուհետ ավելի շատ գազ կմատակարարի Թուրքիային»: Հիշեցնենք, որ նախօրեին թուրք-իրանական գազատարի թուրքական հատվածում՝ Աղրը նահանգի Բայազետ շրջանում պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունից հետո Իրանից Թուրքիային մատակարարվող գազի հոսքը դադարեցվել է: Իրանական կողմը պայթյունի մեջ մեղադրել է «Թուրքիայի որոշ ընդդիմադիր ուժերի»՝ նկատի ունենալով «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ- PKK):

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more