▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ունի թանկարժեք զինտեխնիկա ու զինամթերք, բայց դրանք օգտագործելու կարողություն չունի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Շատ է խոսվում թուրքական բանակի մարտունակության, հզոր լինելու մասին, որի հետ ես բացարձակ համաձայն չեմ: Չեմ հերքում, որ ունի թանկարժեք զինտեխնիկա ու զինամթերք, բայց թե դրանք օգտագործելու հնարավորություն ու կարողություն ևս չունի: Սակայն թուրքական բանակն ունի մի առավելություն, որն իմ դուրը շատ է գալիս: Դա ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆՆ է...

Թուրքական բանակն ունի մեկ ինֆորմացիոն աղբյուր՝ գլխավոր շտաբ, որտեղ ինֆորմացիան զտում և հրապարակում են: Գլխավոր շտաբի հաղորդագրությունները չեն անցնում երկու տողի սահմանը, հաղորդված ինֆորմացիան էլ ավելի շատ բանակի գովքն է, քան ռեալ, իրական պատկերը: Պատահական չէ, որ ես Թուրքիայի գլխավոր շտաբը համարում եմ գլխավոր սուտասան:

Մեկ նկատառում ևս... Զինվորական ավտոշարասյունների շարժը, որպես կանոն, կատարում են ցերեկով, ոչ վճարովի ճանապարհներով, այսինքն՝ ավելի բանուկ ճանապարհներով՝ հանրությանն ի ցույց դնելով իրենց զինտեխնիկան, որով անուղղակիորեն քարոզում են իրենց բանակի հզորությունը: Բայց ով ով, ես հո լավ գիտեմ թուրքական բանակի անճարակության մասին:

Մեկ օրինակ բերեմ, որը բավական կլինի՝ հասկանալու համար իրական թուրքական բանակի էությունը: Բոլորս էլ գիտենք, որ քրդերը ճանապարհներին տեղադրված պայթուցիկներով պայթեցնում են թուրքական բանակի ներկայացմամբ գերժամանակակից զրահապատ ռազմական մեքենաները: Հարց, իսկ այդ գերժամանակակաից մեքենաները մի՞թե չունեն պայթուցիկը հայտնաբերող սարք... Չէ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից շատերի ռազմական զրահապատ մեքենաները զինված են հենց նմանատիպ ժամանակակից ճշգրիտ սարքավորումներով, որոնք ընթացքի ժամանակ հայտնաբերում են անգամ մոտակայքում գտնվող զինված մարդուն:

Ես ինչո՞ւ խոսեցի սրա մասին: Թուրքական բանակն իր հզորությունը կամ անխոցելիությունը ձեռք է բերել միայն ու միայն ինֆորմացիայի գաղտնիության շնորհիվ...

Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more