▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել

Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի ընդհանուր հրադադար նախատեսող ծրագրի շուրջ համաձայնության են եկել: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ընդունված ծրագրի համաձայն Հալեպի արևելյան հատվածում հրադադարի հաստատումից հետո Սիրիայի ողջ տարածքում նախատեսվում է հրադադար հաստատել: Հրադադարը պլանը ներկայացվելու է մի կողմից Սիրիայի կառավարությանը և նրան աջակցող տարբեր խմբավորումներին, մյուս կողմից` սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումներին: Հրադադարի ռեժիմը չի վերեբերելու «Իսլամական պետություն» (ԻՊ) և Սիրիայի տարածքում գործող այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին: Անկարայի և Մոսկվայի համաձայնության շրջանակներում նախատեսվում է ջանքեր գործադրել հրադադարը այս գիշեր ուժի մեջ մտցնելու ուղղությամբ: Նշվում է, որ հրադադարի` հաջողությամբ գործելու դեպքում Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդությամբ Աստանայում Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների միջև բանակցություններ կսկսվեն:

 Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more