Վարդանանց հրապարակում մեկնարկել է տոնածառի ապամոնտաժման գործընթացը: Նախօրեին հանվել են լույսերն ու շղթաները` պահեստավորվել հաջորդ տարվա համար: Ըստ պատասխանատուների, քաղաքի ընդհանուր տոնական ու շքեղ տեսքն այնուամենայնիվ չի խաթարվի: Կապամոնտաժվեն միայն հրապարակի լուսային կլոր դեկորները: Մյուսներն իրենց տեղում կմնան ամբողջ տարվա ընթացքում: Տոնածառի ճյուղերը կբաժանվեն բանվորներին, ովքեր վառելափայտի խնդիր ունեն: Տոնածառի կմախքն էլ դեռ պիտանի է օգտագործման համար, այն խնամքով կպահպանվի, որպեսզի հաջորդ տարի ևս օգտագործվի:
ՑԱՅԳ-ի տեսանյութը