▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տհաճ է, զղջում եմ.Առողջապահության նախարարի տեղակալ

«Մշակվել է համակարգ, որը թույլ է տալիս ամբողջ առողջապահությունը մեկ էլեկտրոնային պլատֆորմի վրա կառուցել: Սա լուրջ վերահսկողական մեխանիզմ է բժշկության նկատմամբ: Ամրանում է բուժհիմնարկներ-պետություն, բուժհիմնարկներ-ապահովագրական ընկերություններ կապը:

Իսկ քաղաքացին, եթե նա N քանակությամբ բուժհիմնարկներում ստանում է ծառայություններ, որոնք միացված են այս համակարգին, ինչ-որ մի օր, վերջնական ներդրման փուլում, այնպես, ինչպես ստուգում եք ձեր էլեկտրոնային փոստը, հավաքել գաղտնաբառ ու տեսնել ձեր բժշկական ամբողջ պատմությունը: Այսօր մենք բախվում ենք այդ խնդրին, քանի որ երբ ինչ-որ բժշկի ենք այցելում, երբ հարցնում է, թե ինչ անալիզներ ենք հանձնել, կցկտուր հիշում ենք:

Իսկ այս դեպքում բժիշկը տեսնում է նախորդ բոլոր միջամտությունները, որ ձեռնարկվել են: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբ, ասենք, մարդուն անգիտակից տարել են հիվանդանոց, բժիշկն այս համակարգից ստանում է իր բոլոր հարցերի պատասխանները: Օրինակ՝ դեղերի հանդեպ ալերգիա ունի՞, թե՝ ոչ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը՝ հավելելով, որ այժմ զբաղվում են ծրագրի գործնական ներդրմամբ և ցանկանում են սկսկել պետպատվերի համակարգից:

ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ նախատեսում են ստեղծել մի համակարգ, որտեղ կքննվեն բժշկական հիմնարկների դեմ բողոքները.կլինի բժշկական հաշտարար: 

«Այսինքն, բողոքների երկաստիճան համակարգ ենք ստեղծում: Առաջին հերթին ձեր բողոքն ուղղում եք բուժհիմնարկին, եթե չի բավարարվում բողոքը, մինչև դատարան դիմելը հաշտարարին եք դիմում»,-ընդգծեց Սամվել Մարգարյանը:

ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալն անդրադարձավ նաև հեծանիվով իր աշխատանքի գնալ-գալու խոսակցություններին.

«Տհաճ է, երբ քննարկվում է իմ անձը: Դա  PR քայլ չէ, ու ամենաշատն եմ զղջում, որ այս մասին խոսեցին մամուլում, սոցիալական ցանցերում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more