▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաթուլն իր երիկամը տվեց հայ ազգի փրկության համար

a1plus-ը գրում է.Հարազատներն այսօր  կարողացան տեսնել հուլիսի 17-ից անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանին:

«Ինքը միշտ հոգեպես շատ ուժեղ է,  չի կոտրվում: Տեսքը լավ է ժպտում էր, ահագին դուխ տվեց մեզ»,- ասում է Թաթուլ Թամրազյանի մորաքույրը՝ Աննա Աղաջանյանը:  26-ամյա   Թաթուլ Թամրազյանը եւ նրա պաշտպանը դատարանում բողոքարկում են քննիչի անգործությունը: Նա հուլիսի 17-ից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորվել է եւ մինչեւ օգոստոսի 6-ը առանց կարգավիճակի գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Պաշտպանի խոսքերով՝ նրան ապօրինի են պահել անազատության մեջ. «Ոստիկանները անազատության մեջ են պահել, արտաքին աշխարհի հետ կապից  կտրված, անհասկանալի պատճառներով  ոստիկանները իրավազորություն են հաստատել հիվանդանոցում,  թույլ չեն տվել, որպեսզի հարազատները տեսակցեն Թաթուլ Թամրազյանին, ինձ նույնպես թույլ չեն տվել մտնել նրա մոտ»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Մոնիկա Մարգարյանը:

Դատական նիստն այսօր կարճ տեւեց: Հայերենին  չտիրապետող  Թաթուլ Թամրազյանի գործով ներգրավված թարգմանիչը դատարան չէր ներկայացրել համապատասխան փաստաթղթերը: Դրանք գտնվում էին բուն գործում:

«Նշանակում է, որ այսպես պետք է ձգեք եւ ձգեք»,-  դատարանին հարց տվեց Թաթուլ Թամրազյանը:

Հուլիսի 17-ին հրազենային վնասվածք ստանալուց հետո հեռացրել էին Թաթուլ Թամրազյանի երիկամը. « Իր երիկամը ինքը չտվեց մի հոգու փրկության համար:  Տվեց հայ ազգի փրկության համար, ու երիկամը անգին է, գին չունի»,- ավելացնում է Թաթուլի մորաքույրը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more