Արդեն տեղեկացրել ենք, որ 2016թ. հունիսի 01-ին՝ ժամը 14.45-ին, Երևան քաղաքի «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Նար-Դոս և Վարդանանց փողոցների հատման մասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արսեն Համլետի Խանամիրյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի միջկողային շրջանի և ձախ ենթակողային շրջանի կտրած-ծակած վերքով, ով հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ տաքսի ծառայության տնօրենին սպանող Վահրամ Վերանյանը կալանավորվեց: