Ստամբուլում հունվարի 1-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
Հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդը կրակոցներով ներխուժել էր Ստամբուլի Reina գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին: Զոհվել է 39 մարդ, վիրավոր է՝ 69-ը: