▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորվել է ՊՆ մեկ զինծառայող, ապա շտապօգնության բուժակը

Թարմացված։  «Հրապարակ»-ը գրել է, որ կայքին հայտնի է դարձել, որ վիրավորներից մեկը մահացել է, ով Շիրակի մարզից է ու հավելել՝ ՊՆ-ից լրագրողի  զանգերին չեն արձագանքում:

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:
Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:
Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:

 

ՀՀ ՊՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more