Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Եղվարդ քաղաքից շմոլ գազից թունավորում ախտորոշմամբ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել հայր ու աղջիկ։ Նրանց վիճակը գնահատվել էր ծանր։
«Արմենիա» ԲԿ-ից Asekose.am-ին տեղեկացրեցին, որ 21-ամյա Անի Թադևոսյանը մահացել է։
Նրա հայրը՝ 59-ամյա Արամ Թադեւոսյանն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից: