▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժին հուշեք, որ Հայաստանում արդեն վաղուց ընտրությունները ընտրատեղամասերում չեն կեղծվում

Միայն մի քանի դեպքում կարամ հասկանամ Սերժ Թանկjանի` ընտրություններում որպես դիտորդ գալու նպատակը.

1. Գալու է փողոցներում մարդկանց փող բաժանողների ձեռքից փողերը վեկալի:
2. Գալու է մտնի մարդկանց աշխատանքի վայրերը ու տնօրեններին ստիպի, որ չպարտադրեն աշխատողներին իրանց ուզածը ընտրեն:
3. Գալու է թաղի ապեռոների հետ բազառ անի, ճիշտ ու սխալ որոշի:
4. Գալու է մարդկանց գազելներից իջեցնի ու ոտքով ուղղորդի դեպի ընտրատեղամաս:
5. Գալու է, որ բոլորի տանը քնի, որ հանկարծ թաղապետարանից չգան անձնագրի պատճեն տանեն:

Մեկդ Թանկjան Սերժին հուշեք, որ Հայաստանում արդեն վաղուց ընտրությունները ընտրատեղամասերում չեն կեղծվում, դրանք այդ տարածքից դուրս , մեկ ամիս շուտ սաղ արածա լինում ու մարդիկ գալիս իրանց փայ նշանը դնում ու գնում են: Որպես դիտորդ Հայաստան գալը, նույննա ինչ ուղիղ եթերով դնես ընտրություններ նայես, երկու դեպքում էլ բան չես կարա անես:

Աշոտ Ասատրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more