▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսները՝ Ցեղասպանության բանաձևի, Բեռլինի, Անկարայի ու մնացածի մասին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Երեկ «Россия» հեռուստաալիքով դիտում եմ «Վեստի»-ի շաբաթօրյա ամփոփիչ թողարկումը: 1,45 ժամ տևողությամբ հաղորդման առաջին թեման Բունդեսթագում ցեղասպանության բանաձն էր , «թուրքական» թեման՝ կապված Կ.Պոլսի գրավման տոնակատարությունների հետ, մի շարք այլ թեմաներ:

Ընդունում եք դուք պարոն Կիսելյովին, թե՝ ոչ, սնոբ է նա, թե՞ մեդիա «գուրու», պրոպագանդիստ կամ միգուցե «великосусский шовинсит», դա այս պահին ամենևին կարևոր չէ: Նա մեզ հետաքրքիր է այն մասով, որ իր թողարկման ընթացքում մի զգալի մասով ներկայացվում է ՌԴ-ի դիրքորոշումը և պաշտոնական քարոզչական շաբլոնները, ընկալման/մեկնաբանման թրենդները....

Հաղորդման՝ Բունդեսթագի ընդունած «ցեղասպանության բանաձին» նվիրված հատվածում (13 րոպե ) նախ հնչեցվեց հիմնական հարցադրումը.«ինչու՞ ոչ նախորդ տարի՝ ցեղասպանության 100 տարելիցին, այլ հենց այսօր է Գերմանիան նման քայլ անում»... Միգուցե այն պատճառով, որ Գերմանիան ցանկանում էր հենց այս տարի «ցեղասպանության գործիքով» անհատապես «պատժել» Թուրքիային, վերջինիս ամբիցիոզությունը, հավակնոտությունը՝ չխառնելով դա հայոց ցեղասպանության տարելիցի ընկալման կոնտեքստի հետ:

Նյութում հետաքրքիր շեշտադրում էր արվում նաև պատմական կտրվածքով, թե ինչո՞վ է Գերմանիայի ընդունումը տարբերվում «հայոց ցեղասպանության բանաձև» ընդունած մյուս երկրների օրինակներից. շատ պարզ՝ Գերմանիան մեղսակից երկիր է:
Դեռ 1913թ. հոկտեմբերի 28-ին գաղտնի պայմանագիր է կնքել Օսմանյան կայսրության/Թուրքիայի հետ աջակցության/դաշնակցության վերաբերյալ: Ավելին՝ Առաջին աշխարհամարտին թուրքական բանակը պրուսական մոդելով էր կազմված, գերմանական գեներալներն՝ այդ թվում գեներալ Ֆոն Սանդերը կոորդինացում ու օգնում էին թուրքական զինուժին: Հենց Գերմանիայի կանցլեր Բ.Գյոլբեքին էին պատկանում հետևյալ բառերը. «թե կարևոր չէ որքան հայ է սպանվելու, կարևոր է, որ Թուքիան մեզ հետ լինի մինչև պատերազմի վերջ վերջ»:

Հաղորդման մեկնաբանն ամփոփում է, թե «փաստորեն ապագա նացիստների ուսուցիչները հենց երիտթուրքերն էին», ապա քննադատական տոնայնությամբ նշում. «եթե մեղսակից կողմը (Գերմանիան) ընդունում է մեղքը, ապա գլխավոր մեղավորի պարագայում ամեն բան պարզ է: Ռեպորտաժի վերջում ամփոփելով՝ նշվում է, որ, ի դեպ, ցեղասպանության նշյալ բանաձևը, ըստ Գերմանիայի Բաց համալսարանի հայազգի պրոֆեսորի, այդքան էլ «ուժեղ» չէ, ի տարբերություն՝ օրինակ ՌԴ-ի ընդունած բանաձի..:)

Ինչ տպավորություն ռեպորտաժից.
- Հերթական անգամ լուրջ քննադատական ալիքով ռուսական մեդիան սուբյեկտն «անցնում» է Թուրքիայի «վրայով» անդրադառնալոց նաև Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-Գերմանիան առկա հարաբերություններին. ավելին՝ որակումներ է տալիս Գերմանիայի նշյալ քայլին, այն ներկայացնելով որպես վրեժ Թուրքայի դեմ:

- Հեղինակավոր համառուսական ալիքով «հայերի վերաբերյալ» լուրջ թեմա է քննարկվում, ուր հիմնական շեշտադրումները «համապատասխանում» են հայերի ընկալումներին, որից վերջիններս, հավանաբար, պետք է իրենց «շոյված» զգան:

- Փաստորեն ընդունված բանաձևը այդքան էլ ուժեղ չէ (որպես փորձագետ ներգրավելով տուժող հայ ազգի ներկայացուցչի) շեշտելով, թե այ բանաձև ասածը Ռուսաստանի կողմից ընդունածն էր...

Ալեն Ղևոնդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more