▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանին անկյուն քշելու, խեղդելու փորձերը հղի են վտանգներով

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ի՞նչ է անում անկյուն քշված, հալածված, անտեսված, կատաղած ու այլ ելք չունեցող գազանը՝ տվյալ դեպքում ռուսական սիբիրյան արջը…

Ճիշտ եք, այլ ելք չտեսնելով հարձակվում է և ընդունակ է ամենաանկանխատեսելի, ծայրահեղ ու վտանգավոր քայլերի: Ու կանի այն, ինչը նախկինում չէր անի, ինչի վախից նրան քշել, մեկուսացրել ու փորձում են նվաստացնել այդ ամենի հեղինակները:

Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումները, մեկուսացումը կարող է հանգեցնել պատերազմի կամ այդ ամենից նրա հավանական տնտեսական վերելքի՝ այլ տնտեսական կապերի, սեփական արտադրության զարգացման շնորհիվ: Մեծ հաշվով, կարծես այդ երկուսն էլ հիմա ուղղակի կամ անուղղակի ընթանում է՝ պատերազմը Սիրիայում և Ուկրաինայում, և Ռուսաստանի կողմից բարեկամների, համախոհների ինտենսիվ փնտրտուքն ու տնտեսության զարգացման ուղղությամբ քայլերը;

Ռուսաստանին անկյուն քշելու, խեղդելու փորձերը հղի են վտանգներով, մինչդեռ Արևմուտքը պետք է փորձեր և պետք է հիմա ամեն ինչ անի ռուսներին Արևմուտքին ինտեգրելու, փոխադարձ տնտեսական, մշակութային և քաղաքական սերտ կապեր հաստատելու, Ռուսաստանում իր տնտեսական ազդեցությունը, լծակները և կապերն ավելի մեծացնելու, սերտացնելու ուղղությամբ:Եվ կարծես արդեն ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում զգում են դա և քայլեր են կատարվում այդ ուղղությամբ:

Ցավոք տնտեսական լուրջ, էական կորուստների գնով…Բայց լավ է ուշ, քան երբեք…

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more