Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ռուս-թուրքական մերձեցումը գնալով անտանելի է դառնում Հայաստանի համար և տարածաշրջանի համար։ Իհարկե, ռուս-թուրքական մերձեցման ՌԴ-ի կողմից դրված առաջին նախապայմանը Արցախյան սահմանին դեռևս ժամանակավոր խաղաղությունն է, բայց քանի որ սա կարճաժամկետ ծրագիր է, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով մեզ սպասվում են միայն անախորժություններ այս համագործակցությունից։
Գնալով ավելի ու ավելի են մեծանալու «տարածքներ կարգավիճակի դիմաց» թեզի կամ լավրովյան լիստի իրացման պարտադրանքը մեզ վրա, և քանի որ ՌԴ-ի թեթև ձեռքով և հայաստանաան իշխանությունների անկսզբունքայնության հետևանքով մենք Արևմուտքից չունենք աջակիցներ, մեզ այլ ելք չի մնալու քան ընտրելու վատի և վերջնականու միջև։
Բայց մինչ այդ ռուս-թուրքական համագործակցությունն անտանելի է դարձել նաև Սիրիայի համար, քանի որ Արևմուտքի կողմից սաստված Թուրքիան իր տարածաշրջանային նկրտումներն այժմ իրականացնում ՌԴ-ի մեծ աջակցության և թույլտվությամբ։ Փաստորեն թուրքական զորքերը մտան Սիրիա՝ Ասադին տապալելու նպատակով, այն ժամանակ, երբ Սիրիայի կառավարական զորքերը բավականին հաջող և արդյունավետ մարտեր էին վարում իսլամիստների նկատմամբ։
Ինչ է ստացվում՝ Արևմուտքին ահաբեկիչներին հովանավորելու մեջ մողադրող ՌԴ-ն Թուրքիայի հետ կամ Թուրքիայի միջոցով խանգարում է այն ուժին՝ Ասադին, որը պայաքարում է այս նույն ահավեկիչների հետ։ Բայց սա դեռ սկիզբն է, ռուս-թուրքական մերձեցումը դեռ շատ չարիքների պատճառ կդառնա տարածաշրջանի համար։