▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանը գիտի՞, որ փլուզվել է Արյունաբանական կենտրոնի առաստաղը...

Hraparak.am-ը  գրում է. Հենց նոր «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» այցելած հիվանդներից մեկը զանգեց և հետևյալը պատմեց.

Երեկ Արյունաբանական կենտրոնում փլուզում է եղել: Կենտրոնն ունի երեք մասնաշենք, որոնք միացված են միմյանց հետ կամրջակներով և այնտեղ է փլուզումը եղել:

Կապվեցի կենտրոնի փոխտնօրեն Նարա Աշոտի Մելքիկյանի հետ: Ահա թե ինչ ասաց նա.

- Իհարկե, շատ անդուր բան էր, բայց ասեմ, որ փլվել է առաստաղը, որը կախովի է եղել: Աշխատանքային ժամ է եղել, այդտեղով իրենց աշխատասենյակներ են մտնում աշխատողներ, բայց բարեբախտաբար տարածքում մարդ չի եղել: Անմիջապես կանչել ենք շինարարների, որոնք արագ վերականգնել են:

- Եթե մարդ լիներ, կտուժեի՞ն: 

- Իհարկե: 

 - Իսկ Ռիտա Սարգսյանը գիտի՞ դրա մասին,- հարցրի:

- Ճիշտն ասած չգիտեմ:

 -Շինարարները պատասխանատվության չե՞ն ենթարկվելու:

 - Չգիտեմ:

 Հիշեցնենք, որ ծրագիրն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և դրա հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ: Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք: Արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

Հասմիկ Բաբաջանյան

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more