▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՌԴ և Բելառուսի զինվորականներն արդեն մասնակցում են հայկական մարտերին»

Համացանցի հայ օգտատերերը ոչ ադեկվատ են համարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արձագանքը Հայաստանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությանը:

 

«Տխրահռչակ բոյդուրը հայտարարություն է տարածել, թե մտահոգ է վերջին զարգացումներով: Տպավորություն է, որ ոչ թե ռազմաքաղաքական դաշինքի մաս ենք, այլ օրիորդաց վարժարանի աբիտուրենտ»,-գրել է Արիս Վաղարշակյանն այս առիթով: 

«Ս.թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀԱՊԿ անդամ ՀՀ Տավուշի շրջանում ՀՀ պետական սահմանի խախտման և Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում մարտական գործողությունների ծավալման կապակցությամբ ՀԱՊԿ զինուժի ստորաբաժանումները շտապ տեղափոխվում են ՀՀ՝ դաշինքի կանոնադուությանը համաձայն ադամ-երկրի տարածքային ամբողջականությունը՝ անվտանգությունը ապահովելու համար։ Ըստ որոշ տվյալների, ՌԴ և Բելառուսի զինվորականներն արդեն մասնակցում են մարտերի հայկական բանակի հրամանատարության հետ համաձայնեցված կարգով, իսկ Ղազախստանի, Ղրղստանի և Տաջիկստանի զորամիավորումներն ապահովում են թիկունքի պաշտպանությունը։ ՀԱՊԿ ԵՎ ԵՏՄ պաշտոնական ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր քարռուղարին Ադրբեջանի նախահարձակման դեմ բողոքի նոտայով»,-նման գրառում էլ կատարել է Տիգրան Խզմալյանն՝ ակնարկելով, թե ինչպիսին պետք է իրականում լիներ ՀԱԿՊ արձագանքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more