▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները կհրապարակվեն

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ընդունվեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու կարգը սահմանելու մասին որոշումը:

Նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ընտրական նոր օրենսգրքից բխող պահանջներով:

Այսպիսով քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները սկանավորելու են տեղամասային ընտրական հանձնաժողովներում և դրանից հետո հրապարակվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more