Կառավարության նիստում քննարկվեց «ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հարցը։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ աղջիկները նկատելիորեն ակտիվ են հատկապես կրթության ոլորտում, իսկ ՏՏ ոլորտում, կանանց ներգրավման տեսանկյունից, Հայաստանն առաջատար երկրներից է։ «Սա խոսում է նաև մեր երկրում առկա մի շարք խնդիրների մասին։ Դրանցից է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ տղաների աշխարհընկալման փոփոխությունը։ Մոլորություն կա, թե քրեական ենթամշակույթն ուժեղացնում է տղաներին։ Սակայն ուղիղ հակառակն է․ քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է»,- նշեց Փաշինյանը։ Դիտեք նաև՝ |
«Մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պիտի սև շոր, ծիծակ կոշիկ հագնես, որովհետև դրանից դուրս կասեն՝ էս ինչի ա սենց։ Դա, բարեբախտաբար, փոխվում է, բայց դա փոխվում է կրթության շնորհիվ»,- Կառավարության նիստում, գենդերային խտրականության վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպես կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում աշխատել, այնպես էլ կան կարծրատիպեր, որ տղամարդկանց չեն թողնում սովորել։ Կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում հանրային ակտիվություն ցուցաբերել, նույնկերպ կան կարծրատիպեր, որ քառակուսուց դուրս մտածել չի կարելի տղաներին, որովհետև ճիշտը մի հատ ա, պետք ա էդ ճշտի մեջ մտնել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բանակում պրոբլեմների մի մեծ մասը ձևավորվում է միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքի կուլտուրայից․ «Մեզ մոտ տղամարդու համար ավել բռնելն ամոթ ա, խնդիրը տղամարդու մասին չէ, միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելն ամոթ չէ, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է ամոթ լինել, մահացու մեղք լինել․․․հետո ասում են՝ բա բանակում էդ ոնց եղավ, խնդիրը որտեղի՞ց»,- ասաց Փաշինյանը։ |
«Քրեական ենթամշակույթը տղաներին թուլացնելու, ինքնությունից զրկելու մեթոդ է»․ Նիկոլ Փաշինյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more