▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քուրդ զինյալները հարձակվել են թուրքական ռազմաբազայի վրա

Նոյեմբերի 7-ին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները զինված հարձակում են գործել Թուրքիայի սահմանամերձ Շըրնաք նահանգի Գյորմեչ ռազմաբազայի մոտ գտնվող անվտանգության գոտու վրա:

Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր: Քուրդ զինյալները օգտագործել են երկարափող զենքեր և ականանետեր: Թուրք զինվորականների կողմից պատասխան կրակից հետո ՔԲԿ-ականները նահանջել են ելման դիրքեր: Նրանց հայտնաբերելու և վնասազերծոելու նպատակով գործի է դրվել օդուժ` մասնավորապես ռազմական ուղղաթիռներ:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more