▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քլինթոնը բաժանվում է ամուսնուց

ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրությունների թեկնածու Հիլարի Քլինթոնը բաժանվում է ամուսնուց՝ երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնից։

Այս մասին գրում է Christian Times Newspaper թերթը։

Պարբերականը հրապարակել է հայցի դիմումը, որը նոյմեբերի 10-ին իբրև թե ներկայացվել է Նյու Յորք նահանգի Գերագույն դատարան։ Տեղեկատվության համաձայն՝ ամուսնալուծության պատճառը «անհաղթահարելի տարաձայնություններն են»։

CTN հեռուստաալիքի տվյալներով՝ Քլինթոնն առանձին ապրելու և համատեղ ունեցվածքը կիսելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել, որն ուժի մեջ կմտնի ամուսնալուծությունից հետո։ Նշվում է, որ երկար ժամանակ է, ինչ զույգին կապում են միայն գործնական հարաբերությունները, իսկ ընտրություններում պարտվելուց հետո Հիլարին կարող է պաշտոնապես հրաժեշտ տալ Քլինթոնին։ Քլինթոնների ընտանիքն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ Բիլ և Հիլարի Քլինթոններն ամուսնացել են 1975թ․ հոկտեմբերի 11-ին։

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more