▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քցիբ չեմ, թուրք չեմ, 1000 դրամի մեռած չեմ. պետությանը 1000 դրամ չեմ ուզում տալ

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արդեն զզվում եմ կեղծ բարեպաշտներից ու յանի բանակի մասին մտածողներից... Այս թեմայով վերջին բանը ասեմ ու վերջ:

1. - Այո՛, ես պետությանը 1000 դրամ չեմ ուզում տալ, ո՛չ բանակի, ո՛չ սուրբ հոգու, ո՛չ էլ որևէ այլ նախաձեռնության համար երկու պատճառով՝

ա - Վստահ եմ, որ իմ տված փողը ինչ-որ մեկը ուտելու ա, իրա ծառայողական մեքենայով երեխեքին ու կնգան տանեն բերեն, հերթական բիզնեսը դնի ու հարկ չմուծի։ Վստահ եմ, աչքս տեսածից ա վախում:

բ - Պետությունն իր ապաշնորհությունը կոմպեսացնում է իմ նկատմամբ իր ռեպրեսիվ միջոցները բանեցնելով, հստակ իմանալով, որ մեր քրֆելուց բացի՝ ուրիշ որևէ հակազդեցություն համակարգին ցույց տալ չեմ կարող:|

2. - Քցիբ չեմ, թուրք չեմ, 1000 դրամի մեռած չեմ։ Բոլոր նմանատիպ կասկածները փարատելու համար պատրաստ եմ հրապարակել, օրինակ, անցյալ ամիս կատարված 10000 դրամի նվիրատվության անդորրագիրը...

Դե հիմա խորացեք, ինչու ես պատրաստ եմ անհատական նախաձեռնությանը 10000 տալ, իսկ պետությանը 1000 չեմ ուզում։  Պրոբլեմն այդտեղ է, ոչ թե 1000 դրամի կարևորության կամ հայ լինել-չլինելու: 

Մնացածը հավայի խոսակցություններ են ...

Ձեզ ՉԵՄ ՎՍՏԱՀՈՒՄ

 

Բագրատ Մ.Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more