▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղցրաշենում կինը դանակահարել է ամուսնուն

Դեկտեմբեր 4-ին ժամը 00.40-ին «Շտապօգնությունից» ահազանգ է ստացվել Ոստիկանության Արտաշատի բաժին, որ Երևանի «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Քաղցրաշենի բնակիչ Ի. Գ.-ն` կրծքավանդակի առաջնային պատի կտրած, ծակած վերքով: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.45-ին սահմաններում տանը վիճաբանության ժամանակ, Մ.Ա.-ն դանակով հարվածել է ամուսնուն: Կատարվում է քննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more