▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին վարչապետին ու հասարակությանը օնլայն կներկայացնի բանանի ներկրման գործընթացը

Քաղաքացի Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել բանանի արկղերով պահեստից ու հետևյալ գրառումը կատարել.

«Սիրելի ընկերներ, այս գրառումով վերջին անգամ եմ դիմում Ձեզ... կարելի էր էսպես սկսել, բայց հուսով եմ էդպես չի լինի:

Քանի որ մենաշնորհների վերացման ու հատկապես բանանի ներկրման թեման վերջերս շատ շոշափվեց, մի գործընկերոջ հետ որոշեցինք ներկրել, մոտ 10 տոննա: Գնումն արված է, ARARAT TRANS-ի ֆուռն արդեն գալիս է դեպի Հայաստան:

Քանի որ, ինչպես տեսանք, ներկրողների խանգարելու դեպքեր իրոք եղել են, ես կփորձեմ ներկայացնել ու պատմել Ձեզ ամբողջ գործընթացը: Արդյունքում կտեսնենք, թե իրականությունը վարչապետի ասածն է, թե այլ է:

Եթե հանկարծ սկսեցի չանդրադառնալ թեմային, ինչպես նաև դադարեցի հետագայում ներկրել, արդեն կարող եք ենթադրել արդյունքի մասին::)

Իսկ եթե լավ ստացվեց ու լուսաբանվեց, ապա շատերը կկպնեն գործին, ու էդ դեպքում բոլորին կանգնեցնել չի ստացվի:

Կխնդրեմ թեման տարածեք, հատկապես լրագրողները: Մի քանի օրից կհասնի Հայաստան, կգրեմ ընթացքի մասին:

Նկարում մեր բանանն է, որը ճանապարհին է արդեն, :) որ չծախվի, պատրաստ եղեք, նոր տարիյա բանա, մարդա մի 10 կիլոգրամ »,-գրել է Վահրամ Միրաքյանը, որի խոսքը ներկայացրեցինք առանց խմբագրման ու մեկնաբանության: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more