Պատմաբան Գևորգ Յազիչյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ երբ որ ուղևորվում էր Անթիլիաս, մի արաբ հեռախոսով նրան անգլերեն և արաբերեն տողեր պարունակող պատկեր է ցույց տվել ու ասել, թե դուք ձեր այբուբենն ունեք, այնինչ, տես թե այստեղ ինչ լեզուներ են: Պազվում է՝ խոսքը այդտեղ գտնվող մատուռի մասին է.
«Նա ինձ խայտառակ արեց: Հասնելով Անթիլիաս՝ մտա կաթողիկոսարանի բակ, հայտնաբերեցի, որ ճիշտ էր ասում: Պարզվում է՝ բակում գտնվող և արդեն սրբադասված նահատակների ոսկորները պարունակող մատուռի մուտքին անգլերենով և արաբարենով գրություններ են, հայերեն ոչինչ չկա: Իսկ այսօրվա դրությամբ սա միակ սրբարանն է, որ Ցեղասպանության զոհերի մասունքներն է պարունակում: Եվ, եթե ողջամիտ ժամանակահատվածում հայերենը չհայտնվի, քարուքանդ կանեմ կաթողիկոսարանն էլ, կաթողիկոսին էլ հետը»,-ասաց Գևորգ Յազիչյանը: