▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի՞ պաշտոնյայի, ունևորի զավակ է զոհվել կամ ծանր վիրավորվել վերջին քառօրյայում

Պապս միսը առնում, բերում էր տուն, տատիիս ձեն տալիս. 
-Աղչի Նուբար, արի, միսը ինձանից, տոլման քեզանից:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը ինձ մոտ այդ օրերը հիշեցրին: Ասես խոսքը մարդկային կյանքի, երիտասարդ կյանքի մասին չէր, այլ մի բաժին մսի մասին ...
«2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին կատարվող հատկացումներ»-ի համար յուրաքանչյուր աշխատող իր աշխատավարձից պիտի 1000 դրամի հատկացում անի... Ու նշվում է, որ կարգի համար՝ ինչքան...
Վիգեն Սարգսյանին կուզեի հարցնել՝ վերջին քառօրյայում քանի՞ պաշտոնյայի որդի է զոհվել, վիրավորվել...
Չասեք, գնացել, կանգնել, հասել են: Դաժան բան է, բայց դանակը ոսկորին է հասել՝ քանի՞ պաշտոնյայի զավակ է զոհվել կամ ծանր վիրավորվել:
Մեր աղքատ ընտանիքների երեխեքն են առաջնագծում կանգնում:
Ինչու՞ հարցը այս տեսանկյունից չեք դնում՝ մեր էս աղքատ ժողովուրդը իր երեխեքին է Բանակին տալիս, հայրենիքին մատաղ անում, թող հարուստ- պաշտոնյա, միլիոնատեր ծնողներն էլ, որ ապարանքներ ու եսիմ ինչեր ունեն, նյութականով ապահովեն կռվող- զոհվողներին, կռվող- վիրավորներին: Թե՞ զինվորի կյանքը այդքան էժան է:
Ինչու՞ եք զինվոր ունեցող, զինվոր ապահովող ընտանիքից փող պահում:
Նորից եմ հիշում ու կսկծալով եմ հիշում.

Հիմա չասե՞մ՝ միսը մեզանից է, գոնե ճաշը դուք սարքեք: Դաժան է, ահավոր դաժան է, բայց դուք եք ստիպում, որ դա ասեմ: Այն դեպքում, երբ առանց պետության պարտադրանքի ամբողջ օրը սոցիալական ցանցերում ողբ է՝ ժողովուրդ, այս զինվորին, այս մեկին օգնեք:
Ու օգնում են մարդիկ, անտրտունջ ու հլու: Հիմա ի՞նչ պատահեց, որ հազար դրամի խոսակցություն բարձրացավ:
Կառույցին չեն հավատում. սա է իրականը: Հարյուրավոր մայրեր են գրում ինձ, որ իրենց երեխայի համար ամեն ինչ գնում են՝ հագուստ, նասկի, շապիկ, կիսավարտիք, քաղցրեղեն, փող են ուղարկում, ուտելիք... Երբ մեկին խնդրում եմ, որ ասի, թե որտեղ է ծառայում, սարսափահար գոռում է՝ գլուխը կուտեն, ամա՜ն...
Սա է բանակային համակարգը: Դե թող ձեզ մի ծնող ասի, թե որտեղ է ծառայում իր տղան, թոռը: Սպանեք էլ՝ չեն ասի: Որովհետև կառույցին չեն հավատում, չեն վստահում:
Նախորդ Արցախյան գոյամարտին, երբ դեռ Բանակ չկար, Սյունիքում պոստի կանգնած տղաներին այդ ծանր տարիներին ժողովուրդն էր պահում: Ես ու ինձ նման հարյուրավորներն էին մեքենաները բարձած հաց, տաք ճաշ հագուստ, գուլպա հասցնում զինվորին... Ու չէինք տրտնջում, որովհետև մեր հացը մեր ձեռքով տանում ու կերակրում էինք մեր երեխեքին:
Ավել- պակաս խոսելու փոխարեն մի բան ընդունեք: Կառույցին չեն վստահում, հնացած- փտած ղեկավարության ձեռքը փող տալ չեն ուզում, որովհետև տեսնում են, որ իրենց փողը ոչ թե զինվորին է կերակրում, Բանակը հզորացնում, այլ նրանց ղեկավարներին է հարստացնում: Հանկարծ չհարցնեք՝ այդ ո՞վ է հարուստ...
Այդտեղից սկսեք և ավելի տեղին կլինի առաջարկել, որ բոլոր պաշտոնյաները, ունևորները, որոնց որդիները Բանակում չեն ծառայել, ամսական իրենց աշխատավարձից 50 -100 հազար դրամ մուծեն Բանակին:
Բա ի՞նչ եք ուզում՝ զոհը, վիրավորը աղքատը տա՞ ու ինքն էլ օգնի՞ իրեն...
Հասմիկ ԲաբաջանյանՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=129170&l=am/

hraparak.am-ը գրում է. Պապս միսը առնում, բերում էր տուն, տատիիս ձեն տալիս. -Աղչի Նուբար, արի, միսը ինձանից, տոլման քեզանից:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը ինձ մոտ այդ օրերը հիշեցրին: Ասես խոսքը մարդկային կյանքի, երիտասարդ կյանքի մասին չէր, այլ մի բաժին մսի մասին ...
«2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին կատարվող հատկացումներ»-ի համար յուրաքանչյուր աշխատող իր աշխատավարձից պիտի 1000 դրամի հատկացում անի... Ու նշվում է, որ կարգի համար՝ ինչքան...
Վիգեն Սարգսյանին կուզեի հարցնել՝ վերջին քառօրյայում քանի՞ պաշտոնյայի որդի է զոհվել, վիրավորվել...
Չասեք, գնացել, կանգնել, հասել են: Դաժան բան է, բայց դանակը ոսկորին է հասել՝ քանի՞ պաշտոնյայի զավակ է զոհվել կամ ծանր վիրավորվել:
Մեր աղքատ ընտանիքների երեխեքն են առաջնագծում կանգնում:
Ինչու՞ հարցը այս տեսանկյունից չեք դնում՝ մեր էս աղքատ ժողովուրդը իր երեխեքին է Բանակին տալիս, հայրենիքին մատաղ անում, թող հարուստ- պաշտոնյա, միլիոնատեր ծնողներն էլ, որ ապարանքներ ու եսիմ ինչեր ունեն, նյութականով ապահովեն կռվող- զոհվողներին, կռվող- վիրավորներին: Թե՞ զինվորի կյանքը այդքան էժան է:
Ինչու՞ եք զինվոր ունեցող, զինվոր ապահովող ընտանիքից փող պահում:
Նորից եմ հիշում ու կսկծալով եմ հիշում.
Պապս միսը առնում, բերում էր տուն, տատիիս ձեն տալիս. -Աղչի Նուբար, արի, միսը ինձանից, տոլման քեզանից:
Հիմա չասե՞մ՝ միսը մեզանից է, գոնե ճաշը դուք սարքեք: Դաժան է, ահավոր դաժան է, բայց դուք եք ստիպում, որ դա ասեմ: Այն դեպքում, երբ առանց պետության պարտադրանքի ամբողջ օրը սոցիալական ցանցերում ողբ է՝ ժողովուրդ, այս զինվորին, այս մեկին օգնեք:
Ու օգնում են մարդիկ, անտրտունջ ու հլու: Հիմա ի՞նչ պատահեց, որ հազար դրամի խոսակցություն բարձրացավ:
Կառույցին չեն հավատում. սա է իրականը: Հարյուրավոր մայրեր են գրում ինձ, որ իրենց երեխայի համար ամեն ինչ գնում են՝ հագուստ, նասկի, շապիկ, կիսավարտիք, քաղցրեղեն, փող են ուղարկում, ուտելիք... Երբ մեկին խնդրում եմ, որ ասի, թե որտեղ է ծառայում, սարսափահար գոռում է՝ գլուխը կուտեն, ամա՜ն...
Սա է բանակային համակարգը: Դե թող ձեզ մի ծնող ասի, թե որտեղ է ծառայում իր տղան, թոռը: Սպանեք էլ՝ չեն ասի: Որովհետև կառույցին չեն հավատում, չեն վստահում:
Նախորդ Արցախյան գոյամարտին, երբ դեռ Բանակ չկար, Սյունիքում պոստի կանգնած տղաներին այդ ծանր տարիներին ժողովուրդն էր պահում: Ես ու ինձ նման հարյուրավորներն էին մեքենաները բարձած հաց, տաք ճաշ հագուստ, գուլպա հասցնում զինվորին... Ու չէինք տրտնջում, որովհետև մեր հացը մեր ձեռքով տանում ու կերակրում էինք մեր երեխեքին:
Ավել- պակաս խոսելու փոխարեն մի բան ընդունեք: Կառույցին չեն վստահում, հնացած- փտած ղեկավարության ձեռքը փող տալ չեն ուզում, որովհետև տեսնում են, որ իրենց փողը ոչ թե զինվորին է կերակրում, Բանակը հզորացնում, այլ նրանց ղեկավարներին է հարստացնում: Հանկարծ չհարցնեք՝ այդ ո՞վ է հարուստ...
Այդտեղից սկսեք և ավելի տեղին կլինի առաջարկել, որ բոլոր պաշտոնյաները, ունևորները, որոնց որդիները Բանակում չեն ծառայել, ամսական իրենց աշխատավարձից 50 -100 հազար դրամ մուծեն Բանակին:
Բա ի՞նչ եք ուզում՝ զոհը, վիրավորը աղքատը տա՞ ու ինքն էլ օգնի՞ իրեն...

Հասմիկ Բաբաջանյան

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more