▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փողով բանակից ազատվելու հետևանքները հետո ենք զգալու»․ Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փողով բանակից ազատվելը դարձավ օրինական, սրա հետևանքները մենք հետո ենք զգալու ու շատ վատ հետևանքներ ենք զգալու։ Էս պահից սկսած ՀՀ գրեթե բոլոր ընտանիքները կսկսեն փող հավաքել որպեսզի օրենքով իրենց տղային բանակից ազատեն, ովքեր չկարողանան հավաքել կսկսեն վարկ ու գրավի տակ մտնել, ոլորտներ են որ շահել/սննկանալու են, դատական գործեր ա, որ իրար վրա ա դասվելու ու դարերով քննվի, իսկ վերջում ամեն պոստում 1-2 զինվոր հազիվ մնա... Թշնամին էլ ոչ թե զենքով, այլ պղպջակ փչելով կհատի սահմանը»։

Դիտեք նաև՝

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փողով բանակից ազատվելու օրենքը ընդունվեց։
Էս օրեենքը շատ նման է Առաջին Հանրապետության ժամանակ ընդունված Նեցուկի օրենքին, որը քանդեց բանակը։
1918 թվականին, երբ Անդրանիկը Սարիղամիշում հանդիպում է Հովհաննես Բաղրամյանին, հարցնում է՝ «Զորքդ ո՞ւր է»։ Բաղրամյանը պատասխանում է․ «Ցրվեցին... ասում էին՝ թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքա՜ն կռվեցինք»։ Անդրանիկը լսելով այդ պատասխանը՝ մի հատ չափալախ է տալիս Բաղրամյանին։ Հետագայում Բաղրամյանը, հիշելով այդ դրվագը, ասում էր․ «Այդ չափալախն էր, որ ինձ մարշալ դարձրեց»։
Տեսեք, թե Իգդիրում կռվող զորավար Սեպուհը ինչ էր ասում այդ չարաբաստիկ Նեցուկի օրենքի մասին․ «Էլի անճարներն են տուժում, մինչ ունևորների որդիները և մտավորական կոչված ճարպիկ սրիկաները, որոնց թիվը բանակների է հասնում, նեցուկի զանազան կեղծ վկայականներով ազատվում են զորակոչից: Պետք է վերացնել նեցուկների օրենքը, որ ներկա վայրկյանին պատուհաս է մեր երկրին»։
Միայն այդ Նեցուկի օրենքը ավելի շատ վնաս հասցեց մեզ, քան Լենինն ու Քեմալը միասին վերցրած։ Իսկ նմանատիպ անարդարությունները համատարած էին Առաջին Հանրապետությունում։
Պատմությունը կրկնվում է, և ՔՊ-ն այսօր փաստացի ընդունեց այն, ինչ զորավար Սեպուհը ժամանակին բնութագրում էր որպես «Սրիկայության» օրենք։
Հ.Գ Էն «մենք ինչ անեինք, սաղ էդ դրսի ուժերը են մեղավոր» նառատիվ բրդող, տեսակով մոլախոտ և մոլախոտություն պրոպագանդող «պատմաբաննեերը» ձեզ նման բաների մասին չեն պատմի»։

***

Երևանի ավագանու նախկին անդամ Վահե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ արդեն հարուստներն օրինական կարող են չծառայել, փողը մուծելու են ազատվեն։
Իրենց փոխարեն կծառայեն՝ աղքատները, կզոհվեն՝ աղքատները, հաշմանդամ կդառնան՝ աղքատները։ Տենց էլ սոցիալական արդարությունը չհասկացաք ի՞նչ ա։ Չի կարելի մարդկանց էնպիսի հոգեբանական վիճակի մեջ դնել, որ անարդարության զգացողությունը խեղդի, ու մի օր տան ավիրեն ինչ կա չկա։ Նման նախագիծ կլինե՞ր ընդհանրապես, եթե Հայաստանում մարդկանց սոցիալական վիճակը բարձր լիներ՝ իհարկե չէր լինի, այլապես բանակ էլ չէր լինի»։

***

«Քաղաքացիական որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլները նոր օրինագիծ են անցկացրել ԱԺ-ում։ Գիտեք արդեն՝ հիմա կարող ես փողով ազատվել բանակից։ Ու եթե անցյալում դա կոչվում էր կոռուպցիա, հիմա կոչվում է՝ օրինական մեխանիզմ։ Շատ բան չի փոխվել․ ուղղակի պետության կազմաքանդման հիմքերին օրինական տեսք են տվել։
Երբ փորձում էի պատկերացնել, թե ինչպես են Նիկոլներն Ալիևի առաջ իրենց պարտավորվածությունները կատարելու՝ կապված ՀՀ զինված ուժերը կազմաքանդելու հետ, էսպիսի տարբերակ չգիտես ինչու մտքիս չէր եկել։ Իսկ իրականում հանճարեղ է․ հանրությունը միանգամից բաժանվում է «կողմ» ու «դեմ» մասերի, բոլորը մտնում են քննարկումների ճահիճ՝ սոցիալական, բարոյական, տնտեսական, անվտանգային կողմերով, իսկ այդ աղմուկի տակ հարթ անցնում է բանակի կազմաքանդման իրական բովանդակությունը։
Շնորհավորանքներս Նիկոլի քաղտեխնոլոգներին․ Սերժերն անգամ այսքան վարպետ չէին։ Դուք իսկական մաստեր կլաս եք ներկայացնում՝ հանրությանը մասնատելու, պետությունը ներսից թուլացնելու, կազմաքանդման ընթացքը «հասարակական քննարկման» պիտակի տակ աննկատ առաջ տանելու գործում։ Համոզված եմ՝ ձեր այս փորձը մի օր կզարդարի քաղաքական տեխնոլոգիաների դասագրքերը՝ որպես օրինակ՝ ինչպես ոչնչացնել պետություն՝ ներսից, առանց փամփուշտ արձակելու։
Հ.Գ. Որպես շարունակություն, արդեն մի քանիսի մոտ տեսել եմ, երկրորդում եմ․ եթե այս օրենքը ուժի մեջ մտնի, պարտադիր պետք է ավելացնել կետ, ըստ որի՝ բանակում չծառայած քաղաքացիները իրավունք չունեն զբաղեցնելու պետական պաշտոններ։ Ի վերջո, եթե ծառայելն այնքան էլ պարտադիր չէ, ապա պետության ղեկավարելն էլ պետք է սահմանափակվի նույն սկզբունքով»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more