▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը պարգևատրել է Հասմիկ Պողոսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեդալներ ու շքանշաններ է շնորհել օտարերկրացի մի շարք մշակույթի գործիչների, այդ թվում՝ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Հասմիկ Պողոսյանին շնորհվել է Պուշկինի մեդալ։ Պուշկինի մեդալ է շնորհվել նաև Ղրղըզստանում ««Ռուսական ժառանգություն» ռուսերենի և մշակութային ժառանգության աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Սերգեյ Պերեմիշլինին, Ավստրիայի քաղաքացի, ռուսերենի և գրականության ավստրիական ասոցիացիայի ուսուցիչների գլխավոր քարտուղար Էրիխ Պոյնտերին և Մոլդովայի քաղաքացի, Քիշնևում Չեխովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կոնստանտին Հարետին։ Պարգևատրվածների թվում է նաև սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ում շնորհվել է Բարեկամության շքանշան։ Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել նաև ԱՄՆ քաղաքացի Էլիզաբեթ Լերմանին, Չինաստանի պետական մեծ թատրոնի տնօրեն Չեն Պինին,-հայտնում է «Իզվեստիա»-ն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more