▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոլսո պատրիարքը փորձում է գտնել Այվազովսկու կորած նկարը

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը գեղանկարի գործով ներգրավված չէ, նա ընդամենը գործով հարցաքննվել է որպես վկա է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական գործի հիմքում ընկած պատմությունը սկսվել է տարիներ առաջ:

2014 թվականի նոյեմբերի 10-ին Պոլսո Հայոց Պատրիարքարանից ՀՀ ոստիկանությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2005 թվականին Ն.Ս.Տ Մեսրոպ Բ. Պատրիարքը նույն ոճով այլ նկար պատրաստելու համար մի անծանոթ անձի հանձնել է Պատրիարքարանի հավաքածուում գտնվող Արամ Խաչատուրյանի կողմից 1903 թվականի հոկտեմբերի 20-ին նկարված Եպիսկոպոսի յուղաներկ նկարը, որն այլևս չի վերադարձվել պատրիարքարան:

Հաղորդման հիման վրա Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, նույն Եպիսկոպոսի դիմանկարով անստորագիր յուղաներկ նկարը ներկայացնելով որպես աշխարհահռչակ հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկու կողմից նկարված նկար, փորձել է այն վաճառել Պոլսո Հայոց Պատրիարքարանին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2014 թվականի նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ՝ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, Երևանի բնակիչը փորձել է վաճառել կտավը մեկ մլն. եվրոյով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more