▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն 50 միլիոն կվճարի 1.5 ժամ համերգ կազմակերպելու համար

armtimes.com-ը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 50 միլիոն դրամ է հատկացնելու «ԳԵՎՏԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համերգ կազմակերպելու համար: Կայքը  ՊՆ-ի կարիքների համար կնքված պայմանագրերից մեկի ուսումնասիրությունից պարզել է, որ մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով է կատարվելու այդ հատկացումը:

Հոկտեմբերի 12-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն պարտավոր է թվով 1200 մասնակիցների համար տոնական միջոցառում կազմակերպել 2017 թվականի հունվարի 28-ին՝ ՀՀ բանակի կազմավորման օրը:

Համերգը նախատեսված է անցկացնել Ալեքսանդր Սպենդյարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Դահլիճը կվարձակալվի 3 օրով, սակայն համերգը կլիմի միայն հունվարի 28-ին: Նախատեսված է վարձակալել ձայնային եւ լուսային հավելյալ սարքավորումներ, վճարել նաեւ դրանց սպասարկման համար: 3 օրով կվարձակալվի 70-ից 80 քմ մեծության Լեդ էկրան եւ կվճարվի դրա սպասարկման համար: Ընդհանուր գումարից կվճարվի նաեւ բեմի ձեւավորման համար անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիաների վարձակալության եւ մոնտաժման, համերգային բեմի դեկորացիաների, շքամուտքի ձեւավորման համար թվով 8 թեմատիկ պաստառների համար: Կվճարվի նույնիսկ այդ Լեդ էկրանի համար անիմացիոն պատկերների պատրաստման համար:

Համերգին մասնակցող 10 մենակատարը, 2 հաղորդավարը, 6 պարային եւ երգի համույթը եւ 2 նվագախումբը կվճարվեն, սակայն պայմանագրում նրանց ծառայությունների արժեքի մասին որեւէ նշում չկա: Համերգը կտեւի 1.5 ժամ, որի ընթացքում կրծքանշաններ, օրացույցներ կբաժանվեն եւ տեսանկարահանում կիրականացվի:

Վերը նշված բոլոր ծառայությունները վճարովի են եւ ներառված են մեկ պայմանագրում: Պաշտպանության նախարարությունը պարտավորվել է, որ այդ 50 միլիոնը վճարի ամենաուշը այս տարվա դեկտեմբերի 10-ին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more