▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պիկադիլի հրապարակում Կոմիտաս է հնչել


 

 

 

 

 

 

 

 

 

Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի (The Tekeyan Trust) «Կոմիտաս» երգչախումբը մասնակցեց Samsung World Choir կողմից Լոնդոնում կազմակերպված և նախադեպը չունեցող ձեռնարկին՝ շարունակական համերգին բաց երկնքի տակ: 

Միջոցառումը բացառիկ է և Անգլիայում մեծ արձագանքի է արժանացել, քանզի 24 օր շարունակ՝ մինչեւ Սուրբ Ծննդյան տոները, ամեն երեկո Լոնդոնի սրտում՝ Պիկադիլի հրապարակում (Piccadilly Circus), տարբեր երգչախմբեր ելույթներով հանդես են գալու Լոնդոնի երաժշտասեր հանրության, ինչպես նաև զբոսաշրջիկների առջև:

Կազմակերպիչների կողմից համերգի վայրը պատահական չէր ընտրված. Պիկադիլի հրապարակը հանդիսանում է Լոնդոնի ամենակարևոր և ամենամարդաշատ տեսարժան վայրերից մեկը, ուր ամեն ժամ հազարավոր այցելուներ են լինում և հիանում Էրոսի արձանով և շրջապատող ճարտարապետական հրաշքներով: 6 մետր բարձրություն ունեցող բեմը, որի վրա կանգնած ելույթ են ունենում երգչախմբերը, տեղադրված է հենց Էրոսի արձանի շուրջ:

«Կոմիտաս» երգչախումբը (նախագահ՝ Վ. Ուզունյան, խմբավար եւ գեղ. ղեկավար՝ Ս. Օլահ) պատիվ ունեցավ հանդես գալու ձեռնարկի առաջին իսկ օրը եւ բացելու համերգը, փայլելով իր ինքնատիպ կատարողականությամբ: Մեկ ժամ շարունակ հարյուրավոր երաժշտասերներ վայելեցին հայ դասական երաժշտությունը.

«Կոմիտաս»-ն իր բարձ որակներով կատարեց Ա. Դոլուխանյանի, Կոմիտասի, Ա. Տիգրանյանի, Ս. Լուսիկյանի, Ա. Աճեմյանի, Ս. Շաքարյանի, Է. Հովհաննիսյանի ստեղծագործություններից եւ արժանացավ բուռն ծափահարությունների:

32 անդամից բաղկացած քառաձայն «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2013թ. հայ երիտասարդ տենոր և խմբավար, բազմաթիվ երաժշտական մրցույթների հաղթող Սիփան Օլահի և Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար, Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ, բարերար, Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանակիր Վարդան Ուզունյանի նախաձեռնությամբ: Նորաստեղծ «Կոմիտաս»-ն արդեն բազմաթիվ հաջող ելույթներով հանդես է եկել Անգլիայում և Ուելսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more