▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է համարձակություն ունենանք ու դիմենք դիվերսիոն գործողությունների.ԱՍԱԼԱ-ի մարտիկ

«Մենք մշտական պատերազմի մեջ ենք, դիվերսիոն գործողություններ Ադրբեջանը միշտ է կատարում, իսկ մենք կարողանում ենք կասեցնել դրանք, բայց պետք է համարձակություն ունենանք նման գործողություներ կատարել: Բայց, արի ու տես, որ իրենք միշտ ագրեսիայի են դիմում, մենք՝ պաշտպանվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:

Նրա խոսքով՝ այսօր գիտությունն այնքան է զարգացել, որ սահմանը կարող ենք հսկել տեխնիկայի շնորհիվ ու խուսափել զոհերից.

«Լինի տեսախցիկների, դրոնների, ջերմային սարքերի միջոցով: Երևում է, որ իմ թվարկածները չունենք, կամ ունենք՝ գաղտնի են պահում»,-նշեց Վազգեն Սիսլյանը:

Շարունակելով վերջինին՝ հետախույզ Գևորգ Գևորգյանը նկատեց.

«Հայ մարտիկը երբեք նախահարձակ չի եղել, բայց միշտ արժանի հակահարված է տվել»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more